24/02/2018 11:00
Հարբած վարորդը Նովգորոդում վրաեթի է ենթարկել 4 երեխայի
Վելիկի Նովգորոդում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի և թաքնվել դեպքի վայրից, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով շրջանի ճանապարհային ոստիկանության վարչությանը:
Հաղորդվում է, որ տուժածներից երկու տղայի տեղափոխել են բուժկետ, իսկ մեկ աղջիկ և տղա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ոստիկաններն արագ պարզել են վթարի ենթադրյալ մեղավորին: Վարորդին հարբած վիճակում հայտնաբերել են իր տանը: