24/02/2018 14:26
Այո, պատերազմը հնարավոր է. Մհեր Շահգելդյան
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չի բացառում պատերազմը:
«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ վտանգը և անկայունությունը հասել է գերագույն աստիճանի», - ՕԵԿ 15-րդ համագումարին հայտարարեց Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից հնչող ռազմաշունչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավազքը, ներքին անկայունությունը դրդելու է Ադրբեջանին կատարել քայլեր:
«Եվ, այո, հնարավոր է պատերազմը, ու այս պայմաններում երկիրը պետք է պատրաստ լինի և ներքին, և արտաքին տեսանկյուններից», - ասաց Մ. Շահգելդյանը: