24/02/2018 13:13
Չինական Geely-ն դարձել է Daimler-ի բաժնետեր
Չինաստանի ավտոարտադրող Zhejiang Geely Holding Group Co. (Geely) ձեռք է բերել գերմանական Daimler-ի բաժնետոմսերի 9.69 տոկոսը՝ դառնալով դրա խոշորագույն բաժնետերը, հայտնել են գերմանական ընկերությունից:
Ուրբաթ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գործարքի արժեքը կազմել է 7.5 միլիարդ եվրո (9.2 միլիարդ դոլար):
«Geely-ը Daimler-ում հավաքել է մոտ 10 տոկոս մասնաբաժին` ֆոնդային շուկայում վերջին շաբաթներին բաժնետոմսերի փաթեթ գնելու շնորհիվ», - ասել է գործակալությունը: