24/02/2018 11:11
Ցյուրիխում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է սպանվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը: UBS բանկի մասնաճյուղերից մեկի հարևանությամբ:
«Երկու մարդ է սպանվել բռնության հետևանքով: Իրավիճակը վերահսկվում է: Հանրության համար վտանգ չկա», - ասվում է իրավապահների Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Swiss Info պորտալը, միջադեպը տեղի է ունեցել ֆինանսական թաղամասի հարևանությամբ: