24/02/2018 14:45
Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է երեքի
Մահապարտ ահաբեկչի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և վեց վիրավորի մասին: Ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն Քաբուլի այն թաղամասում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի շտաբ-կենտրոնը, Միացյալ Նահանգների դեսպանատունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Աֆղանստանում 2017 թվականին մահացել էր մոտ 3500 քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել էին ավելի քան 7 հազարը: