24/02/2018 13:56
Մինսկում իսկական տղամարդկանց մրցավազք է անցկացվել (Տեսանյութ)
Մինսկում տեղի է ունեցել իսկական տղամարդկանց մրցավազք, մասնակցել է 1300 մարդ: Մեկնարկն ազդարարվել է Հաղթանակի պողոտայում, այնտեղ էլ եղել է եզրագիծը, փոխանցում է Naviny.by-ն:
Վազորդները ներկայացել են կիսամերկ` չնայած դրսում եղել է -10 աստիճան ցուրտ: Նրանք անցել են մեկ և 3 կիլոմետր տարածք՝ ըստ ցանկության: Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության մեդալներ, իսկ լավագույն եռյակն՝ արժեքավոր մրցանակներ: