24/02/2018 13:31
«Օրինաց երկիրը» վերադառնում է. Արթուր Բաղդասարյանն ընտրվեց նախագահ
Մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարը:
Համագումարին կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն առաջարկեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ բաց քվեարկությամբ ընտրել Արթուր Բաղդասարյանին:
Որոշումն ընդունվեց միաձայն:
«Շնորհակալություն, Հեղինե Բիշարյանը բիշարյանական ոճով շարունակեց, շնորհակալություն, որ արագ ու միանգամից քվեարկություն կազմակերպեցիք», - ասաց Արթուր Բաղդասարյանը: