27/02/2018 12:55
Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժի հետևանքով 30 մարդ է մահացել
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Post Courier-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։
Երկրաշարժի հետևանքով տուժել է 300 մարդ, մի շարք կառույցներ վնասվել և ավերվել են։ Ճանապարհներին սողանքներ են։ Հելա և Հարավային Լեռներ նահանգներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Իրավիճակը հանգեցրել է ավիահաղորդակցության ընդհատումների։
ԱՄՆ Եկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի` տեղական ժամանակով 03:44-ին, Պորգերա քաղաքից 89 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։