Մրցույթի անունը ոչ թե «Դեպի եվրատեսիլ էր, այլ՝ «Քոմեդի քլաբ». Մհեր Արմենիայի պրոդյուսերը՝ երգչի և Սևակ Խանաղյանի միջև լարվածության ու նախագծի մասին

27/02/2018 19:10

Մրցույթի անունը ոչ թե «Դեպի եվրատեսիլ էր, այլ՝ «Քոմեդի քլաբ». Մհեր Արմենիայի պրոդյուսերը՝ երգչի և Սևակ Խանաղյանի միջև լարվածության ու նախագծի մասին


Թեև «Եվրատեսիլ-2018»-ի այցետոմս ապահովող «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն արդեն ավարտված է, սակայն մասնակիցների թեժ պայքարը, կարծեք, շարունակվում է: Կիզակետում հաղթանակը տոնող Սևակ Խանաղյանի և, ի զարմանս շատերի, քիչ միավորներ վաստակած ՀՀ Վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի միջանձնային հարաբերություններն են: Երեկվանից էլ, ըստ Boomnews.am-ի, խոսակցություններ են շրջանառվում, որ նախագծի ավարտից հետո երգիչներն ազատություն են տվել նաև ձեռքերին՝ միմյանց քաշքշելով:

Քաշքշուկին վերաբերող Aysor.am-ի հարցին Սևակ Խանաղյանի թիմակիցները պատասխանեցին՝ իրենք կեղծ լուրերին չեն արձագանքում, ինչից կարելի է ենթադրել, որ նման միջադեպ երգիչների միջև տեղի չի ունեցել:

Մհեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը ևս փաստեց, որ, ընդհանրապես, որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

«Մրցույթից հետո Մհերը նույնիսկ վիդեոհաղորդագրությամբ շնորհավորել է Սևակին ու մաղթել, որ Հայաստանն այս տարի լավ արդյունք գրանցի «Եվրատեսիլ»-ում: Ոչ մի քաշքշուկ չի եղել, բոլորն էլ մեր արտիստներն են, մասնակցելու, հաղթելու և մեր երկիրը Եվրոպայում ներկայացնելու լիիրավ իրավունք ունեն: Շատ մասնակիցներ կային, որ արժանի էին հաղթանակի, այդ թվում՝ «Կամիլը», «Նեմրա» խումբը», - նշեց պրոդյուսերը:

Գեորգի Հարությունյանն ընդգծեց՝ իրենք Սևակ Խանաղյանի դեմ ոչինչ չունեն, ճաշակին ընկեր չկա և հաղթանակ կարող էր տանել ցանկացած մասնակից: Իրենց առավել մեծ զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ միջազգային փորձագետները Մհերին ցածր միավոր են տվել: Դա զարմացրել է նաև մասնակիցներից շատերին: 

«Մեզ զարմացրեց՝ ո՞վ էր այդ «պրոֆեսիոնալ» կոչվող ժյուրին, որ նախագծի ամենապրոֆեսիոնալ երգչին 1 միավոր է տալիս, իսկ կիսաեզրափակչում այդ նույն կատարողին 7 միավոր էր տվել: Սա միայն մեկ բան է նշանակում՝ կամ ժյուրի չկա, կամ էլ ուղղակի «Քոմեդի քլաբ» բեմադրվեց, որը շատ վատ բեմադրություն էր», - նկատեց նա:

Հարցին՝ արդյոք իրենք տեղյակ են, թե ովքեր էին ընդգրկված «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի կազմում, պատասխանեց.

«Ի՞նչ կփոխի այն հանգամանքը, եթե մեզ, օրինակ, 5 մարդու անուն ցույց տան: Միևնույն է՝ այդ մարդկանց չենք հանդիպելու ու հավաստիանալու՝ իրենք կա՞ն, թե՞ ուղղակի ռուս գրող Գոգոլի «Մեռած հոգիներն» են: Եթե այսքան խաղացել են, անուն ներկայացնելն էր դժվար չէր լինի, դա էլ կարող էին անել: Ես Մհերին ասացի՝ եթե կցանկանաս, կարող ենք դատի տալ, բայց նա պատասխանեց՝ ես չեմ ստորանա ու չեմ իջնի իրենց մակարդակին: Մենք ավելի բարձր պետք է լինենք»:

Անդրադառնալով իր իսկ հայտարարությանը, թե Սևակ Խանաղյանի թիմակիցները «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչին իրենց հաղթանակը տոնելուն պատրաստված էին եկել՝ բերելով շամպայն, նաև հարցին՝ արդյոք այդ հայտարարությունը հստակ մեղադրանք չէ Հանրային հեռուստաընկերությանն ու «Դեպի Եվրատեսիլ» նախագծի թիմին, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ես բոլորին անխտիր մեղադրել չեմ կարող, այդ թիմում մենք շատ ընկերներ ունենք, ու չեմ կարծում, որ եթե նրանցից որևէ մեկն իմանար, որ արդյունքն արդեն որոշված է, մեր առջև դիմակով կլիներ: Չեմ ուզում վատը տեսնել իմ ընկերների մեջ: Միգուցե Հանրային հեռուստաընկերությունը չի էլ իմացել, բայց այն, որ հաղթող մասնակիցն իմացել է. հստակ է: Եթե մասնակիցը համոզված չէ, որ ինքը պետք է հաղթի, քիչ հավանական է, որ իր հետ շամպայն կբերի: Այդ ամենը տեսագրությունների մեջ երևում է, ընդամենը պետք է ուշադիր նայել: Օրինակ, ես համոզված էի, որ մենք հաղթելու ենք, բայց ինձ հետ ոչ մի խմիչք չեմ բերել»:

Այս հարցում հետաքրքիր էր նաև հանրության արձագանքը. եթե նախկինում ոմանք վստահ էին, որ նախագծի հաղթողն ու եվրատեսիլյան բեմում այս տարի Հայաստանը ներկայացնողը Մհերն է լինելու՝ կապելով այդ հանգամանքը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և երգչի բարիդրացիական հարաբերություններով, ապա այժմ փաստի առջև են հայտնվել: Պրոդյուսերը վստահեցրեց՝ Մհերը չի զղջացել նախագծին մասնակցելու համար, ընդհակառակը, մարդիկ ընկալեցին, որ չարախոսողների ասածի պես իրեն ոչ-ոք առաջ չի մղել:

«Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ նա կայացած երգիչ է, ու որ ամեն ինչ, ինչպես միշտ, այստեղ անարդար է կազմակերպվում ու անցնում: Մեր կողմից նման անարդարություն չի եղել. եթե մենք մտերիմ լինեինք ու առաջին տիկինը պետք է որոշեր, որ պետք է մեկնենք, ապա էլ ինչո՞ւ էինք մասնակցում: Մենք ծաղրածու չենք: Մհերը Հայաստանը միշտ պատվով է ներկայացրել, այս անգամ էլ պատրաստվում էր նման հաղթանակով վերադառնալ Լիսաբոնից: Ամեն դեպքում, սփյուռքը նրան շատ է սիրում, նամակ էին գրում, որ սպասում են մեզ ու արդեն պատրաստվում են Պորտուգալիա մեկնելու տոմսեր գնել: Վստահ եղեք, մեր երգիչը հիմա հուսալքված չի, ավելին՝ պատրաստվում է մեծ համերգի, որի մասին շուտով կիմանաք», - տեղեկացրեց պրոդյուսերը:

Մասնագիտական ասպարեզում մրցակցությունը երբեմն միջանձնային հարաբերություններում լարվածություն է առաջացնում: Դիտարկմանը, թե կկարողանան արդյոք Մհեր Արմենիան և Սևակ Խանաղյանը բեմից դուրս հարաբերություններում ճգնաժամը հաղթահարել, պահպանել մտերմությունը, նա ասաց.

«Այնպես չի, որ նրանք մինչ այս մտերիմ են եղել: Նրանք միմյանց չեն ճանաչել, նախագծի շրջանակներում մրցույթի օրը նրանց ծանոթացրել է Արսեն Գրիգորյանը (Կամիլը): Երկրորդ հանդիպումը եզրափակչում էր»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 06/05/2024 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում 06/05/2024 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը 06/05/2024 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ 06/05/2024 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ 06/05/2024 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը 06/05/2024 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» 06/05/2024 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ 06/05/2024 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը 06/05/2024 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am 06/05/2024 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին 06/05/2024 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 06/05/2024 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին 06/05/2024 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը 06/05/2024 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին 06/05/2024 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ 06/05/2024 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին 06/05/2024 18:11 Նոր սյուներ են տեղադրել 06/05/2024 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան 06/05/2024 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» 06/05/2024 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան 06/05/2024 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) 06/05/2024 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում 06/05/2024 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո 06/05/2024 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան 06/05/2024 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին 06/05/2024 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար 06/05/2024 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով 06/05/2024 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ 06/05/2024 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան 06/05/2024 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները 06/05/2024 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) 06/05/2024 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 06/05/2024 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին 06/05/2024 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) 06/05/2024 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 06/05/2024 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում 06/05/2024 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) 06/05/2024 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի 06/05/2024 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին 06/05/2024 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) 06/05/2024 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 06/05/2024 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» 06/05/2024 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին 06/05/2024 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր 06/05/2024 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը 06/05/2024 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել 06/05/2024 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ 06/05/2024 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 06/05/2024 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 06/05/2024 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ 06/05/2024 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է 06/05/2024 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 06/05/2024 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 06/05/2024 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի 06/05/2024 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը 06/05/2024 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ 06/05/2024 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում 06/05/2024 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) 06/05/2024 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) 06/05/2024 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան 06/05/2024 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 06/05/2024 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն 06/05/2024 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 06/05/2024 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա 06/05/2024 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) 06/05/2024 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) 06/05/2024 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) 06/05/2024 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 06/05/2024 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան 06/05/2024 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) 06/05/2024 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ 06/05/2024 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան 06/05/2024 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 06/05/2024 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են 06/05/2024 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) 06/05/2024 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) 06/05/2024 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական 06/05/2024 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան 06/05/2024 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին 06/05/2024 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան 06/05/2024 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին 06/05/2024 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին 06/05/2024 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) 06/05/2024 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան 06/05/2024 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան 06/05/2024 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա 06/05/2024 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ 06/05/2024 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան 06/05/2024 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային 06/05/2024 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան 06/05/2024 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան 06/05/2024 09:57 Լարսը բաց է 06/05/2024 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր 06/05/2024 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին

Տվյալ բաժնի վերջին նյութերը