02/03/2018 12:05
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ
ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։
Խորհրդարանում, ամփոփելով ընտրության արդյունքները, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։
Նշենք, որ նախապես խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ «Ելք»-ի, որը ներկայացված է 9 պատգամավորով, նշել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ նախագահն իր պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի ՀՀ գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը։ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին։
Այդ օրը Հայաստանը վերջնականապես կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի։