02/03/2018 12:27
Արմեն Սարգսյանն ակնկալում է քաղաքացիների մասնակցությունը ապագա կարևոր հաղթանակներին (Տեսանյութ)
ՀՀ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը խոստանում է իր գիտելիքն ու փորձը ներդնել պարտականությունները ամբողջովին կատարելու և ՀՀ քաղաքացիներին ծառայելու համար:
Ընտրություններից հետո նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրում տեղի ունեցող կարևոր փոփոխություններում ձեր ներդրման համար: Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան և Սփյուռք», - ասաց Ա.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ 4-րդ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը։ 105 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։