05/03/2018 14:34
Իսրայելը պատրաստ է Պաղեստինի հետ ուղիղ բանակցությունների
Իսրայելը նախկինի պես պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների, սակայն նման երկխոսության համար բովանդակալից ծրագիր է անհրաժեշտ, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե ուղիղ բանակցություններ լինեն, ապա մենք կարող ենք պաղեստինցիների հետ նստել ցանկացած տեղում և խոսել: Չէ որ գլխավորն այն չէ, թե որտեղ դա անել, այլ այն, թե ինչի մասին խոսել: Հենց սրանում է հարցը: Քանի որ որոշակի ծրագիր է հարկավոր: Ի վերջո, բանակցությունները կողմերի միջև առաջարկների քննարկումն է: Մենք արդեն երկու անգամ բարձրաձայնել ենք մեր առաջարկների մասին՝ 2000-ին և 2008-ին: Առաջարկել ենք մեծ տարածքների փոխանցում, տարածքների փոխանակում և այլն: Եվ պաղեստինցիները երկու անգամ ասել են «ոչ»: Բայց չէ որ մեր երկրում ներքին ճնշում կա, երբ մյուս կողմը տարածքների մեծ մասը ստանալու առաջարկին «ոչ» է ասում, ապա հարց է ծագում, թե ի՞նչ են նրանք ուզում: Չէ որ սա զրոյական գումարով խաղ չէ, սա այն դեպքն է, երբ ես տալիս եմ ամեն ինչ, և դու՝ ոչինչ: Եթե այդպես է, ապա համաձայնագիր չի լինի: Այս դեպքում սա ոչ թե win win game է, այլ loose-loose game», - ասել է դիվանագետը: