05/03/2018 16:09
Կարեն Կարապետյանն ո՞վ ա, նա ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից. Մանվել Գրիգորյան
Երկրապահ կամավորական միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։
«Հանրապետականը ո՞նց չի առաջադրի Սերժ Սարգսյանին, խի դուք մտածում եք ուրիշ մարդու կառաջադրի՞», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ իր համա՞ր էլ է Սերժ Սարգսյանն անփոխարինելի, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Այո, իմ համար՝ հա՛»։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ իրենից ավելի շատ գիտակից, խելացի, հայ ազգին ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, շփոթվում եք, ինքը միշտ նվիրված է եղել էս երկրին, պետությանը», - ասաց Մ. Գրիգորյանը։
ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողներին հորդորեց մեկ մարդու անուն հնչեցնել, որը կկարողանա Արցախի հարցով բանակցություններն իրականացնել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է անում, լրագրողները նշեցին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, որին ի պատասխան Մանվել Գրիգորյանն արձագանքեց․
«Կարեն Կարապետյանն ո՞վ ա, նա ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից, լավ վարչապետ ա, կարող ա հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից, բոլորից էլ էլ լավ իմանա, բայց էս պահին ինձ անուն տվեք, ես պահին ես ոչ մեկին չեմ տեսնում», - նշեց նա։