07/03/2018 17:55
Ազգային ժողովը վարչապետ կընտրի, ամենայն հավանակությամբ, ապրիլի 17-ին
ՀՀ վարչապետի ընտրության հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ապրիլի 17-ին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ինչպես նախկինում նշել էին իմ գործընկերները, օրենքով սահմանված կարգով վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին», - նշեց նա։
Է. Շարմազանովի խոսքով՝ վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետն է ապրիլի 9-ից 16-ը։