Հնարավոր է՝ մեկ օր այն կյանքի կոչվի ու ֆիլմ դառնա. «Ազիզյանները» սիթքոմի Ազատը՝ Բորիս Բաղդասարովը, իր գրած սցենարի, ազգանվան պատմության ու անձնական կյանքի մասին

12/03/2018 19:22

Հնարավոր է՝ մեկ օր այն կյանքի կոչվի ու ֆիլմ դառնա. «Ազիզյանները» սիթքոմի Ազատը՝ Բորիս Բաղդասարովը, իր գրած սցենարի, ազգանվան պատմության ու անձնական կյանքի մասին


Աբել Աբելյանի ղեկավարած դերասանական դպրոցի սան 21-ամյա Բորիս Բաղդասարովն իր էկրանային դեբյուտը սկսեց «Ազիզյանները» սիթքոմում՝ մարմնավորելով Ազիզյանների ավագ որդուն՝ Ազատին: Երիտասարդ դերասանն ի սկզբանե չգիտեր, որ իրեն հենց գլխավոր կերպարներից մեկն է բաժին հասնելու, սակայն այդ հանգամանքը ո՛չ վախեցրեց, ո՛չ էլ կաշկանդեց նրան:

Aysor.am-ի հետ զրույցում փոքր-ինչ զգուշավոր, բայց բնույթով անկեղծ Բորիս Բաղդասարովը պատմեց ոչ միայն գործնական, այլ նաև անձնական կյանքի մասին:

- Բորիս, ինչպե՞ս եղավ «Ազիզյաններ»-ում նկարահանվելու առաջարկը: Ի սկզբանե գիտեի՞ք, որ գլխավոր դերերից մեկով եք հանդես գալու:

- Երբ գնացի քասթինգին մասնակցելու, չգիտեի՝ որ գլխավոր դեր եմ ստանալու, մտածում էի՝ էպիզոդիկ դեր է: Հետո իմացա, որ ինձ գլխավոր կերպար է վստահվել: Եթե անկեղծ՝ մտավախություններ, անհանգստություններ չունեցա, թե կարող եմ ձախողվել: Ավելի շատ՝ ուրախացա: Երբ նկարահանման հրապարակ գնացի, բոլորն ինձ շատ ջերմ ընդունեցին: Հասկացա՝ գործ ունեմ պրոֆեսիոնալների հետ

- Ազատի կերպարին անմիջապե՞ս հավանեցիք:

- Երբ հասկացա, թե ինչ կերպար եմ մարմնավորելու, ռեժիսորի հետ խորհրդակցեցի, ինչի արդյունքում ստացանք այն, ինչ նրան էր պետք: Ե՛վ ես, և՛ ռեժիսորը գոհ ենք մեր համագործակցությունից:

- Բորիսն ու Ազատն ընդհանրություններ, նմանություններ ունե՞ն:

- Ես էլ Ազատի պես պոզիտիվ մարդ եմ, բայց, ճիշտն ասած, ընդհանուր այլ նմանություններ չունենք (ծիծաղում է՝ հեղ.):

- Ճիշտ է, աշխատանքի փորձ այլ ոլորտներում ունեցել եք, բայց դերասանական ասպարեզում սա Ձեր առաջին լուրջ աշխատանքն է: Հետաքրքիր է, առաջին հոնորորը ի՞նչ նպատակով եք օգտագործել:

- Հաց ու երշիկ եմ գնել (ծիծաղում է՝ հեղ.): Քանի որ ես մենակ եմ ապրում, նկարահանումից հետո սոված տուն գնալիս՝ ճանապարհիս հաց ու երշիկ առա:

-  Էկրանային նոր առաջարկներ չունե՞ք:

- Անկեղծ ասած՝ դեռ որևէ նոր առաջարկ չեմ ունեցել: Բայց եթե լիներ էլ, չէի կարող այն ընդունել, քանի որ «Ազիզյանները» սիթքոմի նկարահանումները շարունակվում են:

- Ձեզ միայն կատակերգակա՞ն ժանրն է հոգեհարազատ, թե՞ ժանրային խտրականություն չեք դնում:

- Որքան էլ շատ եմ սիրում կատակերգությունը, բնականաբար, կցանկանայի ուժերս փորձել նաև առավել լուրջ, դրամատիկ ժանրում: Շատ կուզեի նկարահանվել գեղարվեստական ֆիլմում:

- Բեմական գործունեության մասին չե՞ք մտածում:

- Մեկ անգամ խաղացել եմ թատրոնում: Ճիշտ է՝ ինձ դուր եկավ այդ աշխարհը, բայց ես ինձ չեմ տեսնում որպես թատրոնի դերասան, կինոն ինձ համար առավել հետաքրքիր աշխարհ է: Իհարկե, հրավերների դեպքում ժամանակ առ ժամանակ սիրով բեմ կբարձրանամ, բայց չեմ ընդգրկվի թատրոնի հիմնական կազմում: Ու ասեմ, որ պատճառը բոլորովին էլ ցածր վարձատրությունը չի, գումարն ինձ համար առաջնային տեղում չի: Եթե հիմա որևէ մեկն ինձ առաջարկի խաղալ ներկայացումում, որն ինձ իսկապես շատ դուր կգա, կհետաքրքրի ու կոգևորի, անվճար կընդունեմ առաջարկը:

- Սովորաբար, կինոն երիտասարդներին գրավում է իր՝ հայտնիություն ապահովող ուժով: Միգուցե Ձե՞զ էլ գրավել է հենց այդ հանգամանքը:

- Չէ, պարզապես ինձ ավելի շատ գրավում է կինոխցիկը և ոչ թե բեմը: Իսկ ճանաչվածությունն ինձ, գոնե այս փուլում, այնքան էլ հետաքրքիր չի:

- Իսկ ուսումը Թատերական ինստիտուտում շարունակելու ցանկություն չունե՞ք:

- Ես համամիտ եմ «век живи, век учись» մտքի հետ, բայց չեմ ցանկանում Հայաստանում ուսումս շարունակել: Նպատակ ունեմ մասնագիտական ուղղությունս, այդ թվում՝ նաև ուսումս, դրսում շարունակել…

- Ի՞նչն է երիտասարդներին այդպես ձգում Հայաստանից դուրս՝ սովորելո՞ւ, աշխատելո՞ւ, թե՞ ապրելու ցանկությունը: Արդյոք այստեղ ապագան անհեռանկար է:

- Ես հույս ունեմ, հավատում եմ, որ Հայաստանում ամեն ինչ դեռ շատ լավ է լինելու, շտկվելու է: Երիտասարդներից շատերը մեկնում են միայն այն պատճառով, որ Հայաստանում աճելու և առաջ գնալու հնարավորություններ չունեն: Կոնկրետ կինոշուկան շատ փոքր է, ֆիլմ նկարահանելուց դժվարություններ են առաջանում, քանի որ բյուջեն փոքր է:

- Փետրվարի սկզբին մեկնել էիք Ռուսաստան: Գործնակա՞ն, թե՞ անձնական ուղևորություն էր:

- Անձնական ուղևորություն էր, որի մասին չէի ցանկանա բարձրաձայնել: Ներկա պահին Հայաստանում եմ, նկարահանվում եմ «Ազիզյաններ»-ի նոր եթերաշրջանում:

- Շատերին թվում է, որ դուք ազգությամբ հայ չեք: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, որտեղի՞ց է գալիս Բաղդասարով ազգանունը:

- Իրականում, մեր ազգանունը Բաղդասարյան է, պարզապես հորական կողմս փախստականներ են եղել: Պապիկիս հայրը փախչելուց հետո ինչ-ինչ պատճառներով Բաղդասարով է դարձել, այդպես էլ մնացել ենք…

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Ոչ, Աշխաբադում եմ ծնվել: Առաջին դասարան Հայաստանում եմ գնացել, բայց ռուսական դպրոց եմ հաճախել: Դպրոցական տարիներիս մի մասն այստեղ է անցել, մի մասն ՝ այնտեղ:

- Ընտանիքում դերասաններ կա՞ն:

- Չկան… (Մտածում է՝ հեղ.) Սակայն գիտեք, պապիկս թեև դերասան չի, բայց ես իր մեջ նման կարողություններ նկատում եմ: Ափսոս, որ չի զարգացրել այդ կարողությունները:

- Ընտանիքի միա՞կ զավակն եք:

- Ոչ, քույր ու եղբայր ունեմ: Ես տան կրտսերն եմ

- Զրույցի սկզբում նշել էինք, որ «Ազիզյանները» Ձեր առաջին աշխատանքային փորձը չէ: Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվել մինչ այդ:

- Դրանք ընդամենը ձեռքի գումար աշխատելու համար են եղել: Մոսկվայում էի ապրում, ձեռքի հետ էլ ժամանակ առ ժամանակ «բզբզում» էի: Օրինակ, կար շրջան, երբ առաքիչ էի աշխատում: Ես վաղուց էի ուզում դերասանությամբ զբաղվել, բայց, ցավոք սրտի, մի քիչ անինքնավստահ էի, մտածում էի՝ ինձ մոտ չի ստացվի… Բայց երբ չափահաս՝ 18 տարեկան դարձա, 180 աստիճանով փոխվեց այս հարցի շուրջ մտածելակերպս: Հայաստան եկա, որպեսզի նպատակս իրականացնեմ: Դերասանական դպրոց էի փնտրում, չգիտեի՝ որն է լավը, որը՝ վատը: Որոշեցի Աբել Աբելյանի դպրոց գնալ, որտեղ էլ սովորեցի 1 տարի, որից հետո՝ քասթինգ, «Ազիզյաններ»…

- Նկատելի է՝ չնայած Ձեր բավական երիտասարդ տարիքին, ինքնուրույն եք: Մենա՞կ եք ապրում Երևանում, թե՞ հարազատներ ունեք:

- Այո՛, ես բավական ինքնուրույն մարդ եմ, ու վաղուց: Իմ հարազատների մեծ մասը Հայաստանում է ապրում, ես 3-4 տարի առաջ եմ Մոսկվայից Երևան տեղափոխվել ու այդ օրվանից մենակ եմ ապրում: Այսպես ինձ ավելի կոմֆորտ եմ զգում, նույնիսկ գործի առումով է դա հարմար, ոչ դու ես որևէ մեկին խանգարում տեքստերդ սովորելիս, ոչ էլ՝ իրենք քեզ:

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեք նկարահանման հրապարակից դուրս:

- Հետաքրքրված եմ մարմնամարզությամբ, երգով, ընթերցանությամբ: Մտածում եմ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական սպորտով զբաղվելու, վոկալի դասերի հաճախելու մասին: Ասեմ, որ նաև սցենար եմ գրում: Հնարավոր է՝ մեկ օր այն կյանքի կոչվի ու ֆիլմ դառնա:   

- Արդեն իսկ ներկայացրե՞լ եք Ձեր սցենարը որևէ մեկին:

- Դեռ ոչ, երբ զգամ, որ պահը հասունացել է՝ կներկայացնեմ, ու ուրախ կլինեմ այն տեսնել էկրաններին: Բայց կարծում եմ, այն, ինչը ես հիմա գրում եմ, Հայաստանի կինոբյուջեն չի կարողանա հովանավորել (ծիծաղում է՝ հեղ.):

- Ձեր կերպարին՝ Ազատին, աղջիկները շատ էին սիրում, Բորիսի անձնական կյանքո՞ւմ ինչպիսին է մթնոլորտը:

- Իմ կյանքում դեռևս ոչ մի լուրջ հարաբերություն չկա: Այդ հարցում չեմ շտապում, իմ պլանների մեջ հիմա չի մտնում:

- Ովքե՞ր են այն մարդիկ, ընկերները, որոնք մշտապես Ձեր կողքին են:

- Այս ոլորտ մուտք գործելով՝ շատ ծանոթներ ձեռք բերեցի, որոնցից մի մասի հետ նաև ընկերացա: Բայց ունեմ նաև մանկության ընկեր, ով մինչ այսօր կողքիս է (ժպտում է՝ հեղ.)…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/09/2018 20:40 Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից. վարչապետ 18/09/2018 20:30 Սմարթֆոնների միջոցով մարդիկ կարող են ամուսնանալ և վարկեր ստանալ 18/09/2018 20:29 Առաջնագծում իրավիճակը կայուն լարված է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել Արցախ կատարած այցից 18/09/2018 18:31 Ներկայացման ընթացքում երեք անգամ արտասվել եմ. Պարգև սրբազանն առաջարկում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ֆիլմի վերածել ու ցուցադրել աշխարհին 18/09/2018 18:20 ՀՀ սպորտի նախարարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացումը 18/09/2018 18:10 Քոլեջներում ներդրվող նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը. ԿԳ նախարարը ներկա է գտնվել «Օրգանական գյուղատնտեսության» ձեռնարկների շնորհանդեսին 18/09/2018 18:00 Ճապոնացի միլիարդատերը կդառնա դեպի լուսին ուղևորվող SpaceX-ի առաջին ուղևորը 18/09/2018 17:46 Apple-ը թողարկել է iOS12-ը 18/09/2018 17:29 Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը. կքննարկվեն կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները 18/09/2018 17:27 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայում և Կասյան փողոցում 18/09/2018 17:21 Կոտայքում ու Երևանում կդադարեցվի գազամատակարարումը 18/09/2018 17:13 Հայտնի են դարձել աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման թեկնածուները 18/09/2018 16:58 Իլ-20 ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ-ն 18/09/2018 16:51 ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են 18/09/2018 16:49 Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհվածների թիվը հասել է 74-ի 18/09/2018 16:45 Ընտրակաշառք տալու մասին 7 ահազանգ են ստացել իրավապահները 18/09/2018 16:23 Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները 18/09/2018 16:10 ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում 18/09/2018 16:09 Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան 18/09/2018 15:57 Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը 18/09/2018 15:45 Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար 18/09/2018 15:40 Լիլիթ Մակունցը խուսափեց նշել Վիգեն Սարգսյանի անունը ԱՄՆ-ում «Armenia!» ցուցահանդեսի նախաձեռնողների շարքում (Տեսանյութ) 18/09/2018 15:28 ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկը 18/09/2018 15:18 Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել է Իսրայելին 18/09/2018 15:02 Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ 18/09/2018 14:56 Մեկնարկում է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակը 18/09/2018 14:48 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան 18/09/2018 14:42 Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղը գնդակոծելու մասին 18/09/2018 14:38 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում 18/09/2018 14:34 «Yerevan Today»-ը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. Կայքի խմբագիր (Տեսանյութ) 18/09/2018 14:30 Խուզարկությունը փորձ է լռեցնել լրատվամիջոցին. Խմբագիրը մանրամասնում է, որ իրավապահները խմբագրությունում գաղտնալսող սարքեր են փնտրել (Տեսանյութ) 18/09/2018 14:26 Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար. Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ 18/09/2018 14:18 Արգենտինայում դատարանը Կիրշների ձերբակալման օրդեր է տվել 18/09/2018 14:04 Իրանի ԱԳՆ. Պուտինի և Էրդողանի որոշումը օգնեց Իդլիբում պատերազմը կանխել 18/09/2018 13:52 Թուրքիայում ավտոբուս է շրջվել, ութ մարդ մահացել է 18/09/2018 13:44 Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան 18/09/2018 13:35 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը 18/09/2018 13:23 Bank of America-ն բիզնես քարտապանների համար բջջային քսակ է ստեղծել 18/09/2018 13:10 Իրանում 20-ից ավելի մարդ է մահացել ավտոբուսի վթարի հետևանքով 18/09/2018 13:01 Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր 18/09/2018 12:53 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են. Արարատ Զուրաբյան (Տեսանյութ) 18/09/2018 12:49 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ 18/09/2018 12:40 Ռուսները վարկային ռեկորդ են գրանցել 18/09/2018 12:26 Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան. Արարատ Զուրաբյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին 18/09/2018 12:18 Նավասը պատրաստվում է լքել «Ռեալը» 18/09/2018 12:07 Դեպարդյեն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին 18/09/2018 11:52 Ուկրաինայում նկարահանել են հարսանիքի հյուրերի կռիվը (Տեսանյութ) 18/09/2018 11:41 Մեզ համար կարևոր է, որ այս ընտրություններում չլինեն խռովածներ. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:33 «Ելք»-ի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններն ասեկոսեներ են. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:30 Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն, կարգելվի տրանսպորտային կայանումը (Տեսանյութ) 18/09/2018 11:23 Ես կընտրվեմ Երևանի քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ) 18/09/2018 11:18 Աղբահանությունը թողնել միայն օպերատորի վրա, սխալ կլինի. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:15 Անկախության տոնի առթիվ Օնիկ Գասպարյանը և շատ զինվորականներ պարգևատրվել են 18/09/2018 11:03 Լաթաքիայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 7 մարդ 18/09/2018 10:55 Սեպտեմբերի 21-ի միջոցառումների բյուջեն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը, կլինի նաև «սելֆիի ժամ» 18/09/2018 10:49 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը 18/09/2018 10:40 Խաչատուրյան ավագ քույրերին վերադարձրել են քննչական մեկուսարան 18/09/2018 10:28 Սեպտեմբերի 21-ի միջոցառումները կլինեն աննախադեպ իրենց սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ (Տեսանյութ) 18/09/2018 10:19 Երևանում և մարզերում մինչև վեց ժամ հոսանքազրկումներ են սպասվում 18/09/2018 10:06 «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին 18/09/2018 10:03 «Իրատես». Պաշտոնանկություններ՝ կառավարությունում 18/09/2018 10:01 «168 Ժամ». Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է. Փորձագետ 18/09/2018 09:57 «Ժամանակ». «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին 18/09/2018 09:53 «Հրապարակ». ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային ասել են՝ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչականի պե­տի պաշտոնից 18/09/2018 09:48 «Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց 18/09/2018 09:43 «Ժամանակ». Մամիկոն Ասլանյանը իր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին 18/09/2018 09:38 «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն 18/09/2018 09:33 «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել 18/09/2018 09:26 Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև ու ամպրոպ 18/09/2018 09:00 Նվազագույն կեսաթոշակի չափը ոչ թե բարձրանում է, այլ դառնում է միասնական, այսինքն՝ 25 հազար դրամից պակաս թոշակ ստացող չի լինի. Մանե Թանդիլյան 17/09/2018 23:43 Հայաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել 17/09/2018 21:43 Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 17/09/2018 21:17 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մասսայական կրճատումներ են. ահազանգ (Տեսանյութ) 17/09/2018 20:34 Առգրավվել են մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ. ՔԿ-ն՝ Yerevan.today-ի խուզարկության մասին 17/09/2018 20:11 Հայտնի է ամենաշատ այցելություններ ունեցող երկիրը 17/09/2018 20:00 ԱՀԿ-ում «շատ լուրջ» են գնահատում Աֆրիկայում էբոլայի տարածման վտանգը 17/09/2018 19:48 Արթուր Գևորգյանն ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից 17/09/2018 19:42 Ուկրաինան 2018-ի առաջին ութ ամիսներին արտահանել է 101 միլիոն դոլարի շոկոլադե արտադրանք 17/09/2018 19:34 Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 17/09/2018 19:18 HSBC-ին կասկածում են ավելի քան 100 միլիոն դոլար լվանալու մեջ 17/09/2018 19:07 Հուսով ենք՝ ամեն ինչ շնորհքով են արել. Բորիս Նավասարդյանը՝ Yerevan.Today-ում խուզարկության մասին (Տեսանյութ) 17/09/2018 18:59 Ընտրակաշառքի մասին հրապարակումները դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն 17/09/2018 18:50 Սյունիքի դատախազը սերմացու ցորենի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողության վիճակը բարելավելու միջնորդությամբ դիմել է մարզպետին 17/09/2018 18:43 Թատրոնի և կինոյի ինստիտուտի պաշտոնատար անձինք փաստաթղթեր են կեղծել և վատնել խոշոր չափերի գումար. ոստիկանության բացահայտումը (Տեսանյութ) 17/09/2018 18:31 Ստեփանավանի որոշ հատվածներում մեկ օրով ջուր չի լինի 17/09/2018 18:23 Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված տղամարդը մահացել է 17/09/2018 18:16 Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը 17/09/2018 18:05 Իրանական ընկերությունները շինանյութերի գործարաններ կկառուցեն Սիրիայում 17/09/2018 17:53 Իսրայելը մտադիր է թույլ չտալ թշնամիներին առաջադեմ զենք ունենալ 17/09/2018 17:41 Թրամփն սպառնացել է սակագներ սահմանել բոլոր այն երկրների համար, որոնք չեն ցանկանում առևտուր անել ԱՄՆ-ի պայմաններով 17/09/2018 17:30 Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել 17/09/2018 17:17 Ֆիննախի վերահսկողության տեսչությունը երեք ամսում ստուգել է 10 կազմակերպություն. ԱԻՆ ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ավելի քան 13 մլն դրամի խախտում 17/09/2018 17:05 Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր 17/09/2018 16:56 Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին 17/09/2018 16:47 Անթալիայում անտառ է այրվել 17/09/2018 16:41 Բրյուսելում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա 17/09/2018 16:33 ՄԻՊ-ը քրեական հետապնդման մարմնից պարզաբանումներ է պահանջել Yerevan.Today-ում խուզարկության առնչությամբ 17/09/2018 16:26 Մեյը Brexit-ի իր նախագծի այլընտրանքը համարում է դրա լիակատար բացակայությունը 17/09/2018 16:18 Առգրավել են իմ համակարգիչը՝ առանց հիմնավորման. YerevanToday լրատվական կայքի գլխավոր խմբագիր (Լուսանկարներ, տեսանյութ) 17/09/2018 16:07 Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների կեսից ավելին պետությանն է վերադարձնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը