12/03/2018 18:53
Բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն. Պաշտպանության նախարար
Անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է, «Ռազմինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ընդ որում, դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը», - ասել է պաշտպանության նախարարը։
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի։
«Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։
Նույն՝ «Դիտակետ» ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ և հարուստ նյութ տվեց մեզ` ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման և մոտեցումների վերանայման, ինչպես նաև առանձին զորամասերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար», - նշել է Վիգեն Սարգսյանը։