13/03/2018 12:14
Չորրորդ նախագահի երդմնակալության արարողության վայրի մասին հարցը խորհրդարանը դեռ չի քննարկել
Ազգային ժողովը դեռ չի քննարկել ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության վայրի մասին հարցը, Aysor.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դեռևս նման հարց չի քննարկվել։ Երդմնակալության արարողության հետ կապված հարցեր չեն քննարկվել, որոշում չկա: Երբ որոշումը լինի, քննարկենք, բոլոր հարցերը կներկայացնենք», - ասա նա:
«ԱԺ խորհուրդը, որն Ազգային ժողովի ղեկավար մարմիններից մեկն է, որևէ նման հարց չի քննարկել, երբ որ գա ժամանակը կքննարկենք ու կներկայացնենք», - ընդգծեց Է.Շարմազանովը։