13/03/2018 19:51
Թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները, հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում նախօրեին սկսած շրջափակվել է Աֆրին քաղաքի կենտրոնը, վերահսկողության տակ են վերցվել ռազմավարական կարևորության շրջաններ», - նշվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ: