Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք. Վարչապետ

14/03/2018 13:40

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք. Վարչապետ


Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

«Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:

Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար», - իր ելույթում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:30 Անդրադարձել է եղել Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նոր ծրագրի հեռանկարներին Այսօր, 14:12 Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհերի թիվը հասել է 81-ի Այսօր, 14:01 Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն Այսօր, 13:53 Լոնդոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների բազմությանը Այսօր, 13:46 Visa-ն, MasterCard-ն ու ամերիկյան բանկերը 6,2 մլրդ դոլար են վճարելու ռիթեյլերներին Այսօր, 13:38 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը Այսօր, 13:37 Չինաստանը 7.7 միլիարդով կրճատել է ներդրումները ԱՄՆ պետպարտքում Այսօր, 13:25 Դիսկետները երկրորդ կյանքն են ստացել Այսօր, 13:09 ԿԺԴՀ-ն խոստացել է ապամոնտաժել միջուկային և հրթիռային օբյեկտները Այսօր, 13:01 Սուպերմենը շտապում է օգնության Այսօր, 12:55 Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն բոլոր խմբակցությունները Այսօր, 12:51 Ռոբերտ Քոչարյան. Պուտինի զանգը լուրջ աջակցություն է Այսօր, 12:49 Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ է այրվում Այսօր, 12:42 Վստահության չկա «Սանիթեք» ընկերության հանդեպ. Սուրեն Պապիկյան Այսօր, 12:38 Առնվազն 32 մարդ է տուժել Սիդնեյի հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու պատճառով Այսօր, 12:30 Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով Այսօր, 12:26 Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով մահացել է 5 մարդ Այսօր, 12:21 Live. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ են անում Այսօր, 12:09 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 12:05 Տեղադրվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները Այսօր, 11:54 Երևանը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ Այսօր, 11:41 Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Այսօր, 11:30 BMW-ն ներկայացրել է անվարորդ մոտոցիկլետ Այսօր, 11:22 Մեսսին՝ ՉԼ-ում 8 անգամ հեթ-տրիկ իրականացրած առաջին ֆուտբոլիստն է Այսօր, 11:15 ՀԱՀ-ում օրինականացրել են մարիխուանայի մասնավոր պահպանումը և օգտագործումը Այսօր, 11:14 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan-today-ում կատարված խուզարկությունը Այսօր, 11:07 Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով Այսօր, 11:00 Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Էդուարդ Շարմազանով Այսօր, 10:49 ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հայտարարել է Թրամփը Այսօր, 10:45 ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը Այսօր, 10:41 Ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Այսօր, 10:35 Երևանում վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը Այսօր, 10:29 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կանգնած է իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին Այսօր, 10:26 Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու. «Ժամանակ» Այսօր, 10:16 ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները. «Ժողովուրդ» Այսօր, 10:15 Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ-ի դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ Այսօր, 10:11 Մահացել է քաղաքապետի թեկնածուի մայրը Այսօր, 10:10 Երևանում և ութ մարզում հոսանքազրկումներ կլինեն Այսօր, 10:08 Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի. «Ժամանակ» Այսօր, 10:05 Ըստ ՀԿ-ների՝ ներկա պահին «Քայլ արա» դաշինքը չի ստանում այնքան քվե, որպեսզի կարողանա միայնակ մեծամասնություն կազմել և քաղաքապետ ընտրել. «Փաստ» Այսօր, 09:54 Հակառակորդ ուժերն սպասել են, որ կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալ. «Հրապարակ» Այսօր, 09:52 Արսեն Թորոսյանի մտերիմը 1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառով հեռացել է. «Հրապարակ» Այսօր, 09:48 Եթե ուզում ենք, որ հեղափոխության բերած փոփոխությունները լինեն արագընթաց ու հիմնավոր, մենք պետք է ունենանք մեր քաղաքապետը. Լենա Նազարյան Այսօր, 09:44 Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում. «Հրապարակ» Այսօր, 09:34 ՔՊ-ն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. «Հրապարակ» 18/09/2018 20:40 Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից. վարչապետ 18/09/2018 20:30 Սմարթֆոնների միջոցով մարդիկ կարող են ամուսնանալ և վարկեր ստանալ 18/09/2018 20:29 Առաջնագծում իրավիճակը կայուն լարված է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել Արցախ կատարած այցից 18/09/2018 18:31 Ներկայացման ընթացքում երեք անգամ արտասվել եմ. Պարգև սրբազանն առաջարկում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ֆիլմի վերածել ու ցուցադրել աշխարհին 18/09/2018 18:20 ՀՀ սպորտի նախարարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացումը 18/09/2018 18:10 Քոլեջներում ներդրվող նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը. ԿԳ նախարարը ներկա է գտնվել «Օրգանական գյուղատնտեսության» ձեռնարկների շնորհանդեսին 18/09/2018 18:00 Ճապոնացի միլիարդատերը կդառնա դեպի լուսին ուղևորվող SpaceX-ի առաջին ուղևորը 18/09/2018 17:46 Apple-ը թողարկել է iOS12-ը 18/09/2018 17:29 Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը. կքննարկվեն կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները 18/09/2018 17:27 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայում և Կասյան փողոցում 18/09/2018 17:21 Կոտայքում ու Երևանում կդադարեցվի գազամատակարարումը 18/09/2018 17:13 Հայտնի են դարձել աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման թեկնածուները 18/09/2018 16:58 Իլ-20 ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ-ն 18/09/2018 16:51 ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են 18/09/2018 16:49 Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհվածների թիվը հասել է 74-ի 18/09/2018 16:45 Ընտրակաշառք տալու մասին 7 ահազանգ են ստացել իրավապահները 18/09/2018 16:23 Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները 18/09/2018 16:10 ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում 18/09/2018 16:09 Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան 18/09/2018 15:57 Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը 18/09/2018 15:45 Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար 18/09/2018 15:40 Լիլիթ Մակունցը խուսափեց նշել Վիգեն Սարգսյանի անունը ԱՄՆ-ում «Armenia!» ցուցահանդեսի նախաձեռնողների շարքում (Տեսանյութ) 18/09/2018 15:28 ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկը 18/09/2018 15:18 Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել է Իսրայելին 18/09/2018 15:02 Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ 18/09/2018 14:56 Մեկնարկում է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակը 18/09/2018 14:48 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան 18/09/2018 14:42 Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղը գնդակոծելու մասին 18/09/2018 14:38 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում 18/09/2018 14:34 «Yerevan Today»-ը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. Կայքի խմբագիր (Տեսանյութ) 18/09/2018 14:30 Խուզարկությունը փորձ է լռեցնել լրատվամիջոցին. Խմբագիրը մանրամասնում է, որ իրավապահները խմբագրությունում գաղտնալսող սարքեր են փնտրել (Տեսանյութ) 18/09/2018 14:26 Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար. Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ 18/09/2018 14:18 Արգենտինայում դատարանը Կիրշների ձերբակալման օրդեր է տվել 18/09/2018 14:04 Իրանի ԱԳՆ. Պուտինի և Էրդողանի որոշումը օգնեց Իդլիբում պատերազմը կանխել 18/09/2018 13:52 Թուրքիայում ավտոբուս է շրջվել, ութ մարդ մահացել է 18/09/2018 13:44 Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան 18/09/2018 13:35 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը 18/09/2018 13:23 Bank of America-ն բիզնես քարտապանների համար բջջային քսակ է ստեղծել 18/09/2018 13:10 Իրանում 20-ից ավելի մարդ է մահացել ավտոբուսի վթարի հետևանքով 18/09/2018 13:01 Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր 18/09/2018 12:53 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են. Արարատ Զուրաբյան (Տեսանյութ) 18/09/2018 12:49 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ 18/09/2018 12:40 Ռուսները վարկային ռեկորդ են գրանցել 18/09/2018 12:26 Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան. Արարատ Զուրաբյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին 18/09/2018 12:18 Նավասը պատրաստվում է լքել «Ռեալը» 18/09/2018 12:07 Դեպարդյեն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին 18/09/2018 11:52 Ուկրաինայում նկարահանել են հարսանիքի հյուրերի կռիվը (Տեսանյութ) 18/09/2018 11:41 Մեզ համար կարևոր է, որ այս ընտրություններում չլինեն խռովածներ. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:33 «Ելք»-ի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններն ասեկոսեներ են. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:30 Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն, կարգելվի տրանսպորտային կայանումը (Տեսանյութ) 18/09/2018 11:23 Ես կընտրվեմ Երևանի քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ) 18/09/2018 11:18 Աղբահանությունը թողնել միայն օպերատորի վրա, սխալ կլինի. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:15 Անկախության տոնի առթիվ Օնիկ Գասպարյանը և շատ զինվորականներ պարգևատրվել են 18/09/2018 11:03 Լաթաքիայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 7 մարդ 18/09/2018 10:55 Սեպտեմբերի 21-ի միջոցառումների բյուջեն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը, կլինի նաև «սելֆիի ժամ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը