14/03/2018 14:35
Սոբչակը եվրոպական արժեքների ձգտումն ազգային գաղափար է անվանել
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը չորեքշաբթի կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջև հավասարությունը և բարձր կենսամակարդակը: Եզրափակիչ բանավեճերը, ազգային գաղափարի շուրջը, տեղի են ունեցել Առաջին ալիքում, հայտնում է РИА Новости-ն:
«Եվրոպական արժեքները բոլորի հավասարությունն է օրենքի առջև, արդարությունը բոլորի համար, արժանավայել գոյությունը, բժշկության և կրթության բարձր մակարդակը, իրավունքը, այլ ոչ թե անօրինությունը, մրցակցությունը, այլ ոչ թե մենատիրությունը:
Ահա սրանք են եվրոպական արժեքները: Եվ բոլորն էլ կարող են համոզվել դրանում՝ տեսելով, թե ինչպես են մարդիկ ապրում եվրոպական երկրներում», - ասել է Սոբչակը: