15/03/2018 19:34
Յակուտսկում ոսկի է թափվել ինքնաթիռից
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը և շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները, հայտնում է ТАСС-ը:
Վերթիռի ժամանակ «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռից օդի հոսքը պոկել է բեռնալյուկի ձախ փեղկը: Դրանից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մագան ավանում՝ Յակուտսկից 12 կիլոմետր հեռավորության վրա:
112 ալիքի տվյալով՝ միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել է շուրջ 10 տոննա ոսկի և պլատին, որոնց մի մասը ցրիվ է եկել թռիչքագոտում: Ըստ որում, ինչպես նշում Է YakutiaMedia-ն, ինքնաթիռը կարող էր փոխադրել նաև ադամանդներ:
Ներկայում թռիչքադաշտի մերձակա տարածքը շրջապատված է, կատարվում է ստուգում, որի ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառները: