15/03/2018 19:55
ԱՄՆ-ում տղամարդը հրաձգություն էր կազմակերպել հիվանդանոցում
Ամերիկյան Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել։ Հրաձիգն ինքնասպան է եղել, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան UAB Hospital Highlands հիվանդանոցի տարածքում։ Անհայտ զինված տղամարդը մտել է բուժհաստատություն ու կրակ բացել երկու մարդկանց վրա, որից հետո ինքնասպան է եղել։
Տուժածներին հոսպիտալացրել են։ Ավելի ուշ նրանցից մեկը ստացած վիրավորումներից մահացել է։ Երկրորդ տուժածի վիճակը գնահատվում է որպես կայուն։
Հրաձգի ու նրա զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները: