15/03/2018 21:07
Վերաքննիչ քրեական դատարանի նոր դատավորներ են նշանակվել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, այսօր վերաքննիչ քրեական դատարանի նոր դատավորներ են նշանակվել։
Մասնավորապես՝ Սերգեյ Մարաբյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Դադարեցվել է նրա` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
Մնացական Հարությունյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Դադարեցվել են նրա` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: