Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին

16/03/2018 16:31

Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին


Երիտասարդ դերասան, երգիչ Գոշին ճանաչում բերեց «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած իր իսկ անվանակից հերոսը: Առաջին դերասանական քննությունը գերազանց էր. հաջորդեց «Ոսկե դպրոց»-ը՝ Դավիթի կերպարով: Զուգահեռ նկարահանումներին՝ 21-ամյա դերասանը նաև երգարվեստով է զբաղվում՝ փորձելով դեռևս հավասար քայլերով առաջ շարժվել:

Aysor.am-ի հետ զրույցում Գոշը խոսել է ոչ միայն գործունեությունից, այլև՝ անձնական կյանքից, ձեռքբերումներից ու հիասթափություններից:

- Ընդամենը մեկ տարի է, որ շոու բիզնեսի ասպարեզում եք, բայց արդեն բավական մեծ ճանաչում ու սեր եք վայելում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է օգնել այդ հարցում՝ տաղա՞նդը, թե՞ անձնական հմայքը:

- Չեմ ցանկանա առանձնացնել այս երկու հատկանիշները: Իհարկե, հաճելի է, երբ համակրելի է թվում իմ արտաքինը, բայց, կարծում եմ, որ թե՛ իմ ունեցած տաղանդը, թե՛ իմ արտաքին տեսքը ներդրում ունեն իմ ճանաչման գործում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում, որ բեմի, առհասարակ, որոշակի հայտնիություն ունեցող մարդու և հանդիսատեսի, հեռուստադիտողի միջև լինի անկեղծություն, որը նկատելի կլինի էկրանից այն կողմ: Պետք է կարողանալ այնպես անել, որ հեռուստադիտողը, անձամբ չճանաչելով քեզ, հավատա քո մարմնավորած կերպարին:

- Հանրությունը Ձեզ ճանաչում է երկու երգով և երկու սիթքոմով: Դեռևս դերերը հավասար եք բաշխել, բայց ո՞րն է Ձեր իրական կոչումն ու հետաքրքրությունը:

- Թեև շատ պատասխանատու եմ մոտենում իմ դերասանական գործունեությանը և անդադար փորձում եմ ավելի մասնագիտանալ, բայց ինձ համար առաջնային են երգը և երաժշտությունը: Ի սկզբանե հենց այս ասպարեզում եմ ինձ պատկերացրել և հպարտ եմ, որ հստակ քայլերով կարողանում եմ առաջ գնալ: Թերևս, ապացույցն էլ այն է, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ կայացավ իմ հանդիպումը Instagram-ի իմ Fan ակումբների ներկայացուցիչների հետ, որն ինձ համար շատ կարևոր էր և պատասխանատու: Ինչ-որ առումով նաև ռիսկային քայլ էր, որը հաջողություն գրանցեց:

- Որքան գիտեմ՝ սովորում եք Ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարում» բաժնում, ուժերը փորձել եք նաև սպորտի բնագավառում (բազկամարտ սպորտաձևում` 2016 թվականի հաղթող,  կարատե (Docando) սպորտաձևում՝ շագանակագույն գոտի` հեղ.), այնուհետև՝ բեմ ու էկրան: Այս բոլորը միմյանց չե՞ն խանգարում:

- Այո, ճիշտ եք, ներկայումս մասնագիտանում եմ նաև այդ ոլորտում: Գուցե համալսարանն ինձանից շատ ժամանակ է խլում, բայց այդ փաստը չի կարող ինձ համար խոչընդոտ լինել, որ մյուս մասնագիտություններիս անհրաժեշտ ժամանակ չհատկացնեմ: Իսկ ինչ վերաբերում է սպորտին, ապա, կարծում եմ, դա երբեք չպետք է խանգարի, հակառակը` առողջ ապրելակերպը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին, հետևաբար` քայլերդ էլ ճիշտ ես կատարում:

- Գոշն այնքան էլ տարածված անուն չէ: Սա Ձեր անձնագրայի՞ն, թե՞ բեմական անունն է:

- Գոշն իմ անձնագրային անունն է (ժպտում է՝ հեղ.):

- Կպատմե՞ք առաջիկա ծրագրերի մասին՝ նոր կերպար, կամ նոր երգ…

- Արդեն իսկ մեկնարկել է «Ոսկե դպրոց» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, ինչպես նաև շուտով պատրաստվում եմ ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը և տեսահոլովակը: Այն սիրային, մեղեդային երգ է: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց մեծ հույս ունեմ, որ այն կսիրվի հանդիսատեսի կողմից և կարժանանա իմ նախորդ՝ «Կինն ու գինին» տեսահոլովակի «բախտին», քանի որ դրա հետ կապված դրական արձագանքներ լսում եմ մինչ այսօր: Բայց ասեմ, որ հաշվի եմ առնում նաև առողջ քննադատությունները:

- Ի դեպ, հաճա՞խ եք տրվում կնոջ ու գինու գայթակղությանը:

- (Ծիծաղում է՝ հեղ.) բարեբախտաբար, գինու հետ կապված փորձությունների չեմ ենթարկվել, իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա, իհարկե, գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է: Բայց, ինչ խոսք, առանց նրանց էլ՝ անհնար։ Կարծում եմ, որ իմ պարագայում կանանց առնչվող գլխավոր «գայթակղություններ»-ն առջևում են։

- Դրանից կարելի է հետևություն անել, որ Ձեր սիրտն ու միտքը որևէ մեկով զբաղված չե՞ն, երկրպագուհիները կարող են հանգի՞ստ լինել:

- (ժպտում է՝ հեղ.) չգիտեմ` իմ պատասխանը շատերի համար որքանով հիասթափեցնող կամ ուրախացնող կլինի, բայց կասեմ` ո՛չ, սիրտս դեռևս զբաղված չէ: Այս պահին ուշադրությունս կենտրոնացած է միայն աշխատանքիս վրա:

- Սովորաբար, բեմի մարդիկ նախընտրում են, որ իրենց կողակիցները նույն բնագավառից չլինեն: Ձեզ համար կարևո՞ր այդ հանգամանքը:

- Կարծում եմ՝ սխալ է ի սկզբանե սահմանփակումներ դնել, կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի իմ պարագայում: Ոչինչ չեմ բացառում, մանավանդ այն դեպքում, որ որպես կանոն` միշտ հակառակն է լինում: Եթե իսկապես սիրեմ, ասպարեզը կդառնա երկրորդական:

- Ի՞նչ որակներ, հատկություններ եք կարևորում դիմացինի մեջ:

-  21-րդ դարում ձևականությունները, դիմացինին որևէ բան ապացուցելը, կեղծ լինելը ամենամեծ խնդիրներից են: Ես սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր հնարավորինս քիչ են խաղում:

- Այսինքն՝ կյանքում «խաղն», ամեն դեպքում, նորմա՞լ է:

- Դե, օգտագործում եմ «հնարավորինս» բառը, որովհետև հասկանում եմ, որ կյանքն, այնուամենայնիվ, իր օրենքներն է թելադրում (ժպտում է՝ հեղ.):

- Կրկին վերադառնալով գործունեությանը, կցանկանայի իմանալ՝ չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին: Կա՞ արտիստ, ում հետ կցանկանայիք համագործակցել:

- Ասեմ, որ նման մտահղացում կա, և որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Բայց թե կոնկրետ ում հետ եմ ցանկանում հանդես գալ զուգերգով, դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Կասեմ միայն, որ խոսքը վերաբերում է ազգությամբ ոչ հայ հայտնի երգչի:

- Ամեն դեպքում, հայ երաժշտական ու դերասանական աշխարհում ո՞ւմ գործունեությունն եք առավել գնահատում, ո՞ւմ եք հետևում:

- Որքան էլ որ ծեծված միտք է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որևէ մեկին առանձնացնելու դեպքում կա մյուսին նեղացնելու վտանգը: Թույլ տվեք այս հարցում որևէ մեկին չառանձնացնեմ, թեպետ, իհարկե, կան մարդիկ, ում տաղանդով հիանում եմ, ինչո՞ւ ոչ` նաև սովորում նրանցից:

- Գոշ, երգիչներն ու դերասանները Հայաստանում բարձր չեն վարձատրվում, ու նկատելի է, որ շատերն այս ասպարեզն ընտրում են ճանաչում ձեռքբերելու ու հարսանիքներում երգելու և թամադայություն անելու համար: Նման առաջարկներ երբևէ ստացե՞լ եք, թե՞ Ձեզ բավարարում է այն եկամուտը, որն ունեք:

- Նախ ասեմ, որ առաջարկվող հոնորարը, հատկապես դերասանական գործունեությանս մեջ, ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես առաջնային ուշադրություն եմ դարձնում այն կերպարին, որը պետք է մարմնավորեմ: Եթե ես իմ և նրա մեջ որոշակի ընդհանրություններ եմ տեսնում, հասկանում եմ, որ կարող եմ կերտել այդ կերպարն այնպես, ինչպես որ հարկն է, հոնորարն արդեն ոչ մի դեր չի կարող խաղալ որոշմանս մեջ… Գիտեք, ինձ համար տխրեցնող փաստ է այն, որ այսօր շատ հայտնի, երկար տարիների փորձ ունեցող դերասաններ, բավարար գումար չունենալու պատճառով, հանդես են գալիս որպես հանդիսավար:

Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա երգչի կամ երգչուհու համար գումարի հիմնական աղբյուրը կոմերցիոն միջոցառումներն են: Հատկապես Հայաստանի դեպքում սա նորմալ երևույթ եմ համարում, քանի որ գաղտնիք չէ, որ մեզ մոտ հաճախակի չեն կազմակերպվում համերգներ, մենահամերգներ և այլն: Ես էլ, իհարկե, արդեն փորձ ունեցել եմ մասնակցելու կոմերցիոն միջոցառման, որն ինձ համար հաճելի էր թե՛ փորձի առումով, թե՛ ֆինանսական տեսանկյունից:

- Այսօր տարածված տենդենց է՝ որպես արտիստ փոքր-ինչ հասունանալուց ու կայանալուց հետո երիտասարդներն իրենց մասնագիտական ապագան փնտրում են դրսում: Այդ ուղղությամբ մտածո՞ւմ եք:

- Ինչպես գրեթե բոլոր արտիստները, այնպես էլ ես, այո, մտածում եմ: Կարծում եմ՝ կյանքումս գալու է մի շրջան, երբ ես կապրեմ և գործունեություն կծավալեմ արտերկրում, քանի որ այն ավելի լայն հորիզոններ է բացում ցանկացած երգչի առջև: Բայց սա բնավ չի նշանակում, որ պատրաստվում եմ լքել իմ հայրենիքը: Որքան էլ որ բացակայեմ, ուր էլ որ լինեմ, միևնույն է՝ վերջում վերադառնալու եմ հենց Հայաստան, որտեղ սկսել եմ իմ ճանապարհը և ներկայումս հստակ քայլերով փորձում եմ առաջ քայլել:

- Էկրաններից թվում եք թեթև բնավորությամբ, կենսախինդ երիտասարդ: Իրականում ինչպիսի՞ն է Գոշը:

- Եթե խոսքը վերաբերում է «Ոսկե դպրոց»-ում մարմնավորած իմ կերպարին՝ Դավիթին, ապա հնարավոր է, որ նա ես եմ՝ տարիներ առաջ: Ի տարբերություն ներկայիս Գոշի՝ Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Կյանքում շատ ավելի կենսախինդ և աշխույժ եմ: Երբեք չեմ սիրել ու չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել՝ չնայած զբաղվածությանս և ծանրաբեռնվածությանս:

- Ինչպիսի՞ մարդկանց հետ եք կարողանում ընկերանալ, ովքե՞ր են Ձեր ընկերները:

- Ընդհանրապես, շատ հեշտ եմ շփվում մարդկանց հետ, սակայն, իհարկե, ընկերներ բոլորին չեմ կարող համարել: Ընկերության դեպքում կարևորում եմ տարիները, որոնք միասին անցնում ենք: Ես վաղեմի ընկերներ ունեմ, մարդիկ, ովքեր կողքիս են եղել և՛ իմ կյանքի բարդ փուլերում, և՛, իհարկե, ուրախացել են իմ հաջողություններով: Նաև շատ ուրախ եմ, որ աշխատանքս ինձ շատ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս: Այդ շփումն էլ հաճախ նոր ընկերության սկիզբ է դառնում:

- Կա՞ մի բան, որը երբեք դիմացինին չեք ների:

- Կարողանում եմ ներել, բայց վերաբերվել նախկինի նման` երբեք: Ես շատ արագ եմ հիասթափվում, սակայն հնարավոր է` ցույց չտամ: Թիկունքից ստացել և ստանում եմ հարվածներ, կյանքն է այդպիսին (ժպտում է՝ հեղ.):

- Թեև Ձեր երիտասարդ տարիքին՝ ունե՞ք կյանքում մեծ հիասթափությունը, կորուստներ: Իհարկե, նաև ձեռքբերումներ:

- Թե՛ ամենամեծ ձեռբերումը, թե՛ ամենամեծ հիասթափությունը շոու բիզնեսն է, սակայն չակերտները չբացեմ (ժպտում է՝ հեղ.):

- Հանրային ճանաչում ունեցող մարդկանց ընտանիքները ևս հանրության հետաքրքրության կիզակետում են: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ապրում եմ մորս և եղբորս հետ, մենք անբաժան ընկերներ ենք: Այլ մանրամասներ չեմ ցանկանում նշել, քանի որ նրանք հանրային մարդիկ չեն և ոչ էլ ցանկանում են լինել այդպիսին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:49 ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, հայտարարել է Թրամփը Այսօր, 10:45 ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը Այսօր, 10:41 Ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Այսօր, 10:35 Երևանում վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը Այսօր, 10:29 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կանգնած է իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին Այսօր, 10:26 Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու. «Ժամանակ» Այսօր, 10:16 ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները. «Ժողովուրդ» Այսօր, 10:15 Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ-ի դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ Այսօր, 10:11 Մահացել է քաղաքապետի թեկնածուի մայրը Այսօր, 10:10 Երևանում և ութ մարզում հոսանքազրկումներ կլինեն Այսօր, 10:08 Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի. «Ժամանակ» Այսօր, 10:05 Ըստ ՀԿ-ների՝ ներկա պահին «Քայլ արա» դաշինքը չի ստանում այնքան քվե, որպեսզի կարողանա միայնակ մեծամասնություն կազմել և քաղաքապետ ընտրել. «Փաստ» Այսօր, 09:54 Հակառակորդ ուժերն սպասել են, որ կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալ. «Հրապարակ» Այսօր, 09:52 Արսեն Թորոսյանի մտերիմը 1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառով հեռացել է. «Հրապարակ» Այսօր, 09:48 Եթե ուզում ենք, որ հեղափոխության բերած փոփոխությունները լինեն արագընթաց ու հիմնավոր, մենք պետք է ունենանք մեր քաղաքապետը. Լենա Նազարյան Այսօր, 09:44 Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում. «Հրապարակ» Այսօր, 09:34 ՔՊ-ն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. «Հրապարակ» 18/09/2018 20:40 Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից. վարչապետ 18/09/2018 20:30 Սմարթֆոնների միջոցով մարդիկ կարող են ամուսնանալ և վարկեր ստանալ 18/09/2018 20:29 Առաջնագծում իրավիճակը կայուն լարված է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել Արցախ կատարած այցից 18/09/2018 18:31 Ներկայացման ընթացքում երեք անգամ արտասվել եմ. Պարգև սրբազանն առաջարկում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ֆիլմի վերածել ու ցուցադրել աշխարհին 18/09/2018 18:20 ՀՀ սպորտի նախարարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացումը 18/09/2018 18:10 Քոլեջներում ներդրվող նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը. ԿԳ նախարարը ներկա է գտնվել «Օրգանական գյուղատնտեսության» ձեռնարկների շնորհանդեսին 18/09/2018 18:00 Ճապոնացի միլիարդատերը կդառնա դեպի լուսին ուղևորվող SpaceX-ի առաջին ուղևորը 18/09/2018 17:46 Apple-ը թողարկել է iOS12-ը 18/09/2018 17:29 Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը. կքննարկվեն կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները 18/09/2018 17:27 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայում և Կասյան փողոցում 18/09/2018 17:21 Կոտայքում ու Երևանում կդադարեցվի գազամատակարարումը 18/09/2018 17:13 Հայտնի են դարձել աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման թեկնածուները 18/09/2018 16:58 Իլ-20 ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ-ն 18/09/2018 16:51 ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են 18/09/2018 16:49 Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհվածների թիվը հասել է 74-ի 18/09/2018 16:45 Ընտրակաշառք տալու մասին 7 ահազանգ են ստացել իրավապահները 18/09/2018 16:23 Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները 18/09/2018 16:10 ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում 18/09/2018 16:09 Աբխազիայի վարչապետ է նշանակվել խորհրդարանի նախկին խոսնակ Վալերի Բգանբան 18/09/2018 15:57 Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը 18/09/2018 15:45 Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար 18/09/2018 15:40 Լիլիթ Մակունցը խուսափեց նշել Վիգեն Սարգսյանի անունը ԱՄՆ-ում «Armenia!» ցուցահանդեսի նախաձեռնողների շարքում (Տեսանյութ) 18/09/2018 15:28 ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկը 18/09/2018 15:18 Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել է Իսրայելին 18/09/2018 15:02 Լոնդոնում չեն պատրաստվում նոր հանրաքվե կազմակերպել Brexit-ի շուրջ 18/09/2018 14:56 Մեկնարկում է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակը 18/09/2018 14:48 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան 18/09/2018 14:42 Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղը գնդակոծելու մասին 18/09/2018 14:38 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում 18/09/2018 14:34 «Yerevan Today»-ը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. Կայքի խմբագիր (Տեսանյութ) 18/09/2018 14:30 Խուզարկությունը փորձ է լռեցնել լրատվամիջոցին. Խմբագիրը մանրամասնում է, որ իրավապահները խմբագրությունում գաղտնալսող սարքեր են փնտրել (Տեսանյութ) 18/09/2018 14:26 Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար. Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ 18/09/2018 14:18 Արգենտինայում դատարանը Կիրշների ձերբակալման օրդեր է տվել 18/09/2018 14:04 Իրանի ԱԳՆ. Պուտինի և Էրդողանի որոշումը օգնեց Իդլիբում պատերազմը կանխել 18/09/2018 13:52 Թուրքիայում ավտոբուս է շրջվել, ութ մարդ մահացել է 18/09/2018 13:44 Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան 18/09/2018 13:35 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը 18/09/2018 13:23 Bank of America-ն բիզնես քարտապանների համար բջջային քսակ է ստեղծել 18/09/2018 13:10 Իրանում 20-ից ավելի մարդ է մահացել ավտոբուսի վթարի հետևանքով 18/09/2018 13:01 Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր 18/09/2018 12:53 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են. Արարատ Զուրաբյան (Տեսանյութ) 18/09/2018 12:49 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ 18/09/2018 12:40 Ռուսները վարկային ռեկորդ են գրանցել 18/09/2018 12:26 Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան. Արարատ Զուրաբյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին 18/09/2018 12:18 Նավասը պատրաստվում է լքել «Ռեալը» 18/09/2018 12:07 Դեպարդյեն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին 18/09/2018 11:52 Ուկրաինայում նկարահանել են հարսանիքի հյուրերի կռիվը (Տեսանյութ) 18/09/2018 11:41 Մեզ համար կարևոր է, որ այս ընտրություններում չլինեն խռովածներ. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:33 «Ելք»-ի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններն ասեկոսեներ են. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:30 Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն, կարգելվի տրանսպորտային կայանումը (Տեսանյութ) 18/09/2018 11:23 Ես կընտրվեմ Երևանի քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ) 18/09/2018 11:18 Աղբահանությունը թողնել միայն օպերատորի վրա, սխալ կլինի. Արտակ Զեյնալյան 18/09/2018 11:15 Անկախության տոնի առթիվ Օնիկ Գասպարյանը և շատ զինվորականներ պարգևատրվել են 18/09/2018 11:03 Լաթաքիայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 7 մարդ 18/09/2018 10:55 Սեպտեմբերի 21-ի միջոցառումների բյուջեն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը, կլինի նաև «սելֆիի ժամ» 18/09/2018 10:49 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը 18/09/2018 10:40 Խաչատուրյան ավագ քույրերին վերադարձրել են քննչական մեկուսարան 18/09/2018 10:28 Սեպտեմբերի 21-ի միջոցառումները կլինեն աննախադեպ իրենց սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ (Տեսանյութ) 18/09/2018 10:19 Երևանում և մարզերում մինչև վեց ժամ հոսանքազրկումներ են սպասվում 18/09/2018 10:06 «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին 18/09/2018 10:03 «Իրատես». Պաշտոնանկություններ՝ կառավարությունում 18/09/2018 10:01 «168 Ժամ». Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է. Փորձագետ 18/09/2018 09:57 «Ժամանակ». «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին 18/09/2018 09:53 «Հրապարակ». ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային ասել են՝ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչականի պե­տի պաշտոնից 18/09/2018 09:48 «Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց 18/09/2018 09:43 «Ժամանակ». Մամիկոն Ասլանյանը իր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին 18/09/2018 09:38 «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն 18/09/2018 09:33 «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել 18/09/2018 09:26 Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև ու ամպրոպ 18/09/2018 09:00 Նվազագույն կեսաթոշակի չափը ոչ թե բարձրանում է, այլ դառնում է միասնական, այսինքն՝ 25 հազար դրամից պակաս թոշակ ստացող չի լինի. Մանե Թանդիլյան 17/09/2018 23:43 Հայաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել 17/09/2018 21:43 Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 17/09/2018 21:17 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մասսայական կրճատումներ են. ահազանգ (Տեսանյութ) 17/09/2018 20:34 Առգրավվել են մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ. ՔԿ-ն՝ Yerevan.today-ի խուզարկության մասին 17/09/2018 20:11 Հայտնի է ամենաշատ այցելություններ ունեցող երկիրը 17/09/2018 20:00 ԱՀԿ-ում «շատ լուրջ» են գնահատում Աֆրիկայում էբոլայի տարածման վտանգը 17/09/2018 19:48 Արթուր Գևորգյանն ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից 17/09/2018 19:42 Ուկրաինան 2018-ի առաջին ութ ամիսներին արտահանել է 101 միլիոն դոլարի շոկոլադե արտադրանք 17/09/2018 19:34 Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 17/09/2018 19:18 HSBC-ին կասկածում են ավելի քան 100 միլիոն դոլար լվանալու մեջ 17/09/2018 19:07 Հուսով ենք՝ ամեն ինչ շնորհքով են արել. Բորիս Նավասարդյանը՝ Yerevan.Today-ում խուզարկության մասին (Տեսանյութ) 17/09/2018 18:59 Ընտրակաշառքի մասին հրապարակումները դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն 17/09/2018 18:50 Սյունիքի դատախազը սերմացու ցորենի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողության վիճակը բարելավելու միջնորդությամբ դիմել է մարզպետին

Տվյալ բաժնի վերջին նյութերը