16/03/2018 16:20
Լևոն Մկրտչյանը՝ Շիրակի պետական համալսարանի դասախոսների հեռացման մասին (Տեսանյութ)
Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մամուլից է իմացել, որ Շիրակի պետական համալսարանում երկար շարունակվող լարվածության հետևանքով երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանն ազատվել են աշխատանքից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարցին, թե արդյոք նրանց աշխատանքից հեռացնելու մասին ռեկտորի հրամանը հիմքեր ունի, նախարար Մկրտչյանը խուսափեց հստակ պատասխան տալ և բավարարվեց ասելով.
«Մարտի 24-ին գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ ընդլայնված նիստ է լինելու և այդտեղ բոլոր խնդիրները կնայենք, կքննարկենք։ Անընդհատ այդ երիտասարդները (Նկատի ունի հեռացված դասախոսներին-հեղ.) ինձ մեղադրում են ու ես փորձում եմ չներքաշվել այդ խնդիրների մեջ, որովհետև ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ համալսարանը ինքնուրույն միավոր է»։
Մկրտչյանը նաև ասաց, որ ընդլայնված նիստում քննարկվելու են համալսարանում իրականացված աուդիտի արդյունքները։
Մանրամասն՝ տեսանյութում