16/03/2018 11:54
Apple-ը երկու շաբաթով դադարեցրել է iPhone 8 Plus-ի արտադրությունը
Apple ընկերությունը երկու շաբաթով դադարեցրել է Չինաստանում գտնվող գործարանում iPhone 8 Plus-ի արտադրությունը, փոխանցում է Nation-news-ը:
Wistron ընկերության աշխատակիցները՝ առանց Apple-ի իմացության սկսել են օգտագործել հեռախոսի մի շարք բաղադրիչներ, որոնք արտոնագրված չեն եղել։
Գործարանը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, կատարվում է ներքին հետաքննություն: