16/03/2018 09:58
Վարչապետը հանձնարարել է՝ գերատեսչություններն անցել են գործի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, բայց մինչ վարչապետի հանձնարարականը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի:
«Մասնավորապես, նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին: Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաև դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաև կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որևէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: