16/03/2018 09:44
«Հրապարակ». «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ․ ներդրումային ծրագրի արժեքը 25-26 մլն դոլար է
«Հրապարակ»-ը գրում է. «Գործադիրը դեռ 2017-ի դեկտեմբերին հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ․ ներդրումային ծրագրին, որի արժեքը 25-26 մլն դոլար է, որով նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշների հյուրանոցային համալիր Գորիսում, «Ժայռ» և «Հին Խնձորեսկ» համալիրներ: Նաև՝ Խնձորեսկի ջրաղացի հրապարակի, շուկայի և աշտարակի, ինչպես նաև Գորիսում «Առողջապահական և վերականգնողական կենտրոնի» կառուցում: Զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու նպատակով նախատեսվում է Zip Line և էքստրեմալ հանգստի գոտի կառուցել և 20 հա տարածք հատկացնել: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական «Լեսնայա սկազկա Ալմատի» ընկերության հետ։ Դրա համար նախատեսվում է 0,75 մլն դոլար ծախսել:
Նշենք, որ «Հին Խնձորեսկ» ներդրումային նախագծի ներդրող ու իրականացնող կողմ է հանդիսանում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն` ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի: Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: