16/03/2018 10:50
Տեխասի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Պայթյունը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Քրեսսոն քաղաքի քիմիական գործարանում, կան վիրավորներ, հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով, միջադեպի հետևանքով մեկ մարդ անհետ կորել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Իշխանությունները խորհուրդ են տալիս ծխահարվածներին դիմել հիվանդանոց:
Ինչպես նշվել է, այդ քիմիական գործարանն արտադրում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են օճառները և թթուները: