16/03/2018 14:51
Ովքե՞ր են երեխաների թշնամիներն Արցախում և Ադրբեջանում (Տեսանյութ)
2018թ.-ի մարտին համազանցում հայտնվել է մի հոլովակ, որում Ադրբեջանում մի ուսուցիչ հարցնում է երեխաներին` «Ովքե՞ր են ձեր թշնամիները»: Ի պատասխան երեխաները միաձայն ասում են` «հայերը»:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշել է ցույց տալ իրավիճակը շփման գծի մյուս կողմում` Արցախում:
Տեսահոլովակում հայ երեխաներն «Ո՞վ է ձեր թշնամին» հարցին ի պատասխան թվարկում են` «սարդ-մարդը», վիշապը և այլն: