Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին

16/03/2018 16:31

Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին


Երիտասարդ դերասան, երգիչ Գոշին ճանաչում բերեց «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած իր իսկ անվանակից հերոսը: Առաջին դերասանական քննությունը գերազանց էր. հաջորդեց «Ոսկե դպրոց»-ը՝ Դավիթի կերպարով: Զուգահեռ նկարահանումներին՝ 21-ամյա դերասանը նաև երգարվեստով է զբաղվում՝ փորձելով դեռևս հավասար քայլերով առաջ շարժվել:

Aysor.am-ի հետ զրույցում Գոշը խոսել է ոչ միայն գործունեությունից, այլև՝ անձնական կյանքից, ձեռքբերումներից ու հիասթափություններից:

- Ընդամենը մեկ տարի է, որ շոու բիզնեսի ասպարեզում եք, բայց արդեն բավական մեծ ճանաչում ու սեր եք վայելում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է օգնել այդ հարցում՝ տաղա՞նդը, թե՞ անձնական հմայքը:

- Չեմ ցանկանա առանձնացնել այս երկու հատկանիշները: Իհարկե, հաճելի է, երբ համակրելի է թվում իմ արտաքինը, բայց, կարծում եմ, որ թե՛ իմ ունեցած տաղանդը, թե՛ իմ արտաքին տեսքը ներդրում ունեն իմ ճանաչման գործում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում, որ բեմի, առհասարակ, որոշակի հայտնիություն ունեցող մարդու և հանդիսատեսի, հեռուստադիտողի միջև լինի անկեղծություն, որը նկատելի կլինի էկրանից այն կողմ: Պետք է կարողանալ այնպես անել, որ հեռուստադիտողը, անձամբ չճանաչելով քեզ, հավատա քո մարմնավորած կերպարին:

- Հանրությունը Ձեզ ճանաչում է երկու երգով և երկու սիթքոմով: Դեռևս դերերը հավասար եք բաշխել, բայց ո՞րն է Ձեր իրական կոչումն ու հետաքրքրությունը:

- Թեև շատ պատասխանատու եմ մոտենում իմ դերասանական գործունեությանը և անդադար փորձում եմ ավելի մասնագիտանալ, բայց ինձ համար առաջնային են երգը և երաժշտությունը: Ի սկզբանե հենց այս ասպարեզում եմ ինձ պատկերացրել և հպարտ եմ, որ հստակ քայլերով կարողանում եմ առաջ գնալ: Թերևս, ապացույցն էլ այն է, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ կայացավ իմ հանդիպումը Instagram-ի իմ Fan ակումբների ներկայացուցիչների հետ, որն ինձ համար շատ կարևոր էր և պատասխանատու: Ինչ-որ առումով նաև ռիսկային քայլ էր, որը հաջողություն գրանցեց:

- Որքան գիտեմ՝ սովորում եք Ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարում» բաժնում, ուժերը փորձել եք նաև սպորտի բնագավառում (բազկամարտ սպորտաձևում` 2016 թվականի հաղթող,  կարատե (Docando) սպորտաձևում՝ շագանակագույն գոտի` հեղ.), այնուհետև՝ բեմ ու էկրան: Այս բոլորը միմյանց չե՞ն խանգարում:

- Այո, ճիշտ եք, ներկայումս մասնագիտանում եմ նաև այդ ոլորտում: Գուցե համալսարանն ինձանից շատ ժամանակ է խլում, բայց այդ փաստը չի կարող ինձ համար խոչընդոտ լինել, որ մյուս մասնագիտություններիս անհրաժեշտ ժամանակ չհատկացնեմ: Իսկ ինչ վերաբերում է սպորտին, ապա, կարծում եմ, դա երբեք չպետք է խանգարի, հակառակը` առողջ ապրելակերպը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին, հետևաբար` քայլերդ էլ ճիշտ ես կատարում:

- Գոշն այնքան էլ տարածված անուն չէ: Սա Ձեր անձնագրայի՞ն, թե՞ բեմական անունն է:

- Գոշն իմ անձնագրային անունն է (ժպտում է՝ հեղ.):

- Կպատմե՞ք առաջիկա ծրագրերի մասին՝ նոր կերպար, կամ նոր երգ…

- Արդեն իսկ մեկնարկել է «Ոսկե դպրոց» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, ինչպես նաև շուտով պատրաստվում եմ ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը և տեսահոլովակը: Այն սիրային, մեղեդային երգ է: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց մեծ հույս ունեմ, որ այն կսիրվի հանդիսատեսի կողմից և կարժանանա իմ նախորդ՝ «Կինն ու գինին» տեսահոլովակի «բախտին», քանի որ դրա հետ կապված դրական արձագանքներ լսում եմ մինչ այսօր: Բայց ասեմ, որ հաշվի եմ առնում նաև առողջ քննադատությունները:

- Ի դեպ, հաճա՞խ եք տրվում կնոջ ու գինու գայթակղությանը:

- (Ծիծաղում է՝ հեղ.) բարեբախտաբար, գինու հետ կապված փորձությունների չեմ ենթարկվել, իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա, իհարկե, գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է: Բայց, ինչ խոսք, առանց նրանց էլ՝ անհնար։ Կարծում եմ, որ իմ պարագայում կանանց առնչվող գլխավոր «գայթակղություններ»-ն առջևում են։

- Դրանից կարելի է հետևություն անել, որ Ձեր սիրտն ու միտքը որևէ մեկով զբաղված չե՞ն, երկրպագուհիները կարող են հանգի՞ստ լինել:

- (ժպտում է՝ հեղ.) չգիտեմ` իմ պատասխանը շատերի համար որքանով հիասթափեցնող կամ ուրախացնող կլինի, բայց կասեմ` ո՛չ, սիրտս դեռևս զբաղված չէ: Այս պահին ուշադրությունս կենտրոնացած է միայն աշխատանքիս վրա:

- Սովորաբար, բեմի մարդիկ նախընտրում են, որ իրենց կողակիցները նույն բնագավառից չլինեն: Ձեզ համար կարևո՞ր այդ հանգամանքը:

- Կարծում եմ՝ սխալ է ի սկզբանե սահմանփակումներ դնել, կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի իմ պարագայում: Ոչինչ չեմ բացառում, մանավանդ այն դեպքում, որ որպես կանոն` միշտ հակառակն է լինում: Եթե իսկապես սիրեմ, ասպարեզը կդառնա երկրորդական:

- Ի՞նչ որակներ, հատկություններ եք կարևորում դիմացինի մեջ:

-  21-րդ դարում ձևականությունները, դիմացինին որևէ բան ապացուցելը, կեղծ լինելը ամենամեծ խնդիրներից են: Ես սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր հնարավորինս քիչ են խաղում:

- Այսինքն՝ կյանքում «խաղն», ամեն դեպքում, նորմա՞լ է:

- Դե, օգտագործում եմ «հնարավորինս» բառը, որովհետև հասկանում եմ, որ կյանքն, այնուամենայնիվ, իր օրենքներն է թելադրում (ժպտում է՝ հեղ.):

- Կրկին վերադառնալով գործունեությանը, կցանկանայի իմանալ՝ չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին: Կա՞ արտիստ, ում հետ կցանկանայիք համագործակցել:

- Ասեմ, որ նման մտահղացում կա, և որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Բայց թե կոնկրետ ում հետ եմ ցանկանում հանդես գալ զուգերգով, դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Կասեմ միայն, որ խոսքը վերաբերում է ազգությամբ ոչ հայ հայտնի երգչի:

- Ամեն դեպքում, հայ երաժշտական ու դերասանական աշխարհում ո՞ւմ գործունեությունն եք առավել գնահատում, ո՞ւմ եք հետևում:

- Որքան էլ որ ծեծված միտք է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որևէ մեկին առանձնացնելու դեպքում կա մյուսին նեղացնելու վտանգը: Թույլ տվեք այս հարցում որևէ մեկին չառանձնացնեմ, թեպետ, իհարկե, կան մարդիկ, ում տաղանդով հիանում եմ, ինչո՞ւ ոչ` նաև սովորում նրանցից:

- Գոշ, երգիչներն ու դերասանները Հայաստանում բարձր չեն վարձատրվում, ու նկատելի է, որ շատերն այս ասպարեզն ընտրում են ճանաչում ձեռքբերելու ու հարսանիքներում երգելու և թամադայություն անելու համար: Նման առաջարկներ երբևէ ստացե՞լ եք, թե՞ Ձեզ բավարարում է այն եկամուտը, որն ունեք:

- Նախ ասեմ, որ առաջարկվող հոնորարը, հատկապես դերասանական գործունեությանս մեջ, ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես առաջնային ուշադրություն եմ դարձնում այն կերպարին, որը պետք է մարմնավորեմ: Եթե ես իմ և նրա մեջ որոշակի ընդհանրություններ եմ տեսնում, հասկանում եմ, որ կարող եմ կերտել այդ կերպարն այնպես, ինչպես որ հարկն է, հոնորարն արդեն ոչ մի դեր չի կարող խաղալ որոշմանս մեջ… Գիտեք, ինձ համար տխրեցնող փաստ է այն, որ այսօր շատ հայտնի, երկար տարիների փորձ ունեցող դերասաններ, բավարար գումար չունենալու պատճառով, հանդես են գալիս որպես հանդիսավար:

Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա երգչի կամ երգչուհու համար գումարի հիմնական աղբյուրը կոմերցիոն միջոցառումներն են: Հատկապես Հայաստանի դեպքում սա նորմալ երևույթ եմ համարում, քանի որ գաղտնիք չէ, որ մեզ մոտ հաճախակի չեն կազմակերպվում համերգներ, մենահամերգներ և այլն: Ես էլ, իհարկե, արդեն փորձ ունեցել եմ մասնակցելու կոմերցիոն միջոցառման, որն ինձ համար հաճելի էր թե՛ փորձի առումով, թե՛ ֆինանսական տեսանկյունից:

- Այսօր տարածված տենդենց է՝ որպես արտիստ փոքր-ինչ հասունանալուց ու կայանալուց հետո երիտասարդներն իրենց մասնագիտական ապագան փնտրում են դրսում: Այդ ուղղությամբ մտածո՞ւմ եք:

- Ինչպես գրեթե բոլոր արտիստները, այնպես էլ ես, այո, մտածում եմ: Կարծում եմ՝ կյանքումս գալու է մի շրջան, երբ ես կապրեմ և գործունեություն կծավալեմ արտերկրում, քանի որ այն ավելի լայն հորիզոններ է բացում ցանկացած երգչի առջև: Բայց սա բնավ չի նշանակում, որ պատրաստվում եմ լքել իմ հայրենիքը: Որքան էլ որ բացակայեմ, ուր էլ որ լինեմ, միևնույն է՝ վերջում վերադառնալու եմ հենց Հայաստան, որտեղ սկսել եմ իմ ճանապարհը և ներկայումս հստակ քայլերով փորձում եմ առաջ քայլել:

- Էկրաններից թվում եք թեթև բնավորությամբ, կենսախինդ երիտասարդ: Իրականում ինչպիսի՞ն է Գոշը:

- Եթե խոսքը վերաբերում է «Ոսկե դպրոց»-ում մարմնավորած իմ կերպարին՝ Դավիթին, ապա հնարավոր է, որ նա ես եմ՝ տարիներ առաջ: Ի տարբերություն ներկայիս Գոշի՝ Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Կյանքում շատ ավելի կենսախինդ և աշխույժ եմ: Երբեք չեմ սիրել ու չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել՝ չնայած զբաղվածությանս և ծանրաբեռնվածությանս:

- Ինչպիսի՞ մարդկանց հետ եք կարողանում ընկերանալ, ովքե՞ր են Ձեր ընկերները:

- Ընդհանրապես, շատ հեշտ եմ շփվում մարդկանց հետ, սակայն, իհարկե, ընկերներ բոլորին չեմ կարող համարել: Ընկերության դեպքում կարևորում եմ տարիները, որոնք միասին անցնում ենք: Ես վաղեմի ընկերներ ունեմ, մարդիկ, ովքեր կողքիս են եղել և՛ իմ կյանքի բարդ փուլերում, և՛, իհարկե, ուրախացել են իմ հաջողություններով: Նաև շատ ուրախ եմ, որ աշխատանքս ինձ շատ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս: Այդ շփումն էլ հաճախ նոր ընկերության սկիզբ է դառնում:

- Կա՞ մի բան, որը երբեք դիմացինին չեք ների:

- Կարողանում եմ ներել, բայց վերաբերվել նախկինի նման` երբեք: Ես շատ արագ եմ հիասթափվում, սակայն հնարավոր է` ցույց չտամ: Թիկունքից ստացել և ստանում եմ հարվածներ, կյանքն է այդպիսին (ժպտում է՝ հեղ.):

- Թեև Ձեր երիտասարդ տարիքին՝ ունե՞ք կյանքում մեծ հիասթափությունը, կորուստներ: Իհարկե, նաև ձեռքբերումներ:

- Թե՛ ամենամեծ ձեռբերումը, թե՛ ամենամեծ հիասթափությունը շոու բիզնեսն է, սակայն չակերտները չբացեմ (ժպտում է՝ հեղ.):

- Հանրային ճանաչում ունեցող մարդկանց ընտանիքները ևս հանրության հետաքրքրության կիզակետում են: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ապրում եմ մորս և եղբորս հետ, մենք անբաժան ընկերներ ենք: Այլ մանրամասներ չեմ ցանկանում նշել, քանի որ նրանք հանրային մարդիկ չեն և ոչ էլ ցանկանում են լինել այդպիսին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ

Տվյալ բաժնի վերջին նյութերը