16/03/2018 14:15
Վրաստանի Գուդաուրի ճոպանուղին դուրս է եկել շարքից, կան տուժածներ (Տեսանյութ)
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում ճոպանուղին շարքից դուրս է եկել, արդյունքում ավելի քան 10 մարդ տուժել է, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Անջատվել է ճոպանուղու էլեկտրաէներգիան, փրկարարները վթարային ռեժիմով զբոսաշրջիկներին իջեցրել են կոնստրուկցիայի վրայից: Հեռուստաընկերությունը նաև տարածել է ականատեսների արած տեսանյութը, որում երևում է թե ինչպես են դահուկորդներն ինքնուրույն ստիպված լքում ճոպանուղին՝ ցատկյելով մեծ բարձրությունից:
Մի քանի տուժած հոսպիտալացվել է: