16/03/2018 13:50
Մեծ Բրիտանիայի թագուհին հավանություն է տվել արքայազն Հարիի հարսանիքին
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանություն է տվել արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին, փոխանցում է «Известия»-ն:
«Նա Գաղտնի խորհրդին պաշտոնական նամակ է ուղարկել, որտեղ իր համաձայնությունն է հայտնել իր «թանկագին սիրելի թոռան» հարսանիքի կապակցությամբ», – գրում է The Daily Mail-ը։ Ընդ որում, ինչպես նշում է թերթը, հարսնացուի մասին որևէ հիշատակում այդտեղ չկա։
Յոթ տարի առաջ, նույն կարգի ուղերձում՝ արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի կապակցությամբ, թագուհին ապագա Քեմբրիջյան դքսուհուն «հավատարիմ և սիրելի» էր անվանել։
Մեծ Բրիտանիայի թագաժառանգության վերաբերյալ ակտի համաձայն՝ գահի համար հավակնող առաջին վեց հոգին պետք է ստանան Եղիսաբեթ Երկրորդը համաձայնությունը։
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը նշանակված է 2018 թվականի մայիսի 19-ին։