16/03/2018 19:58
Ժամանակը թույլ է տալիս հանդարտ քննարկել բոլոր հարցերը. Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր Ազատության հրապարակում ի հիշատակ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տերելիցի՝ կազմակերպված հանրահավաքում լրագրողներին ասել է, որ կան տարաձայնություններ «Ելք» դաշինքում և դրանք քննարկվում են։
«Մենք ունենք 14+4 օրվա գործողությունների ծրագիր և այդ 14 օրվա մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա։ Նույնիսկ եթե մենք 3 շաբաթ առաջ համաձայնության եկած լինեինք այդ ճանապարհային քարտեզի շուրջ, այդ քարտեզի իրագործումը սկսվելու էր ամսվա վերջում։ Այնպես որ ժամանակը թույլ է տալիս հանդարտ քննարկել բոլոր հարցերը», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ պայքարը պետք է լինի քաղաքացիական, բռնությունը բացառող և դա իրենց համար նախապայման է լինելու։
«Մենք հարգում ենք մեր գործընկերների համոզմունքները և ունենք մեր համոզմունքները և հիմա մենք փորձում ենք մեր համոզմունքները բերել հաշտեցման», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում համոզել «Ելք»-ի մյուս ուժերին։