16/03/2018 19:36
Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար. Էդուարդ Շարմազանովը՝ Վյաչեսլավ Մակարովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ, տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի, կողմերը կարևորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը և դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարևորությանը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: