16/03/2018 13:08
Ուժային կառույցներում զինվորական կենսաթոշակ և պարգևավճարներ նշանակելու և վճարելու են «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով
Հունվարի 1-ից ուժային 5 կառույցում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին զինվորական կենսաթոշակ և պարգևավճարներ նշանակելու և վճարելու են «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։
«Դարձրել ենք մեկ միասնական համակարգ. կենսաթոշակային ամբողջ գործընթացը՝ վճարումներ նշանակելը և վճարելը իրականացնելու է մեկ համակարգ», - ասաց Հովհաննես Սահակյանը։
Նա վստահեցրեց՝ սա զերծ կպահի կրկնակի նշանակումներից և տարբեր չարաշահումներից։