16/03/2018 12:19
Սիրիական ուժերը վերահսկողություն են հաստատել Արևելյան Ղուտայի բնակավայրերից մեկի նկատմամբ
Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Արևելյան Ղուտայի Համուրիա բնակավայրում, որտեղ մարդասիրական միջանցք էր բացվել, հայտնում է РИА Новости-ն:
Ներկա պահին զինվորականները շարունակում են ստուգումներ իրականացնել բնակավայրում: Նրանք ուսումնասիրում են շենքերը՝ պայթուցիկ սարքավորումների առկայությունը բացահայտեու համար և օգնում բնակիչներին դուրս գալ շրջանից: