16/03/2018 21:10
Հոնգկոնգի ամենահարուստ մարդը թոշակի է անցել
Հոնգկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կա-շինգը, որոշում է կայացրել լքել CK Hutchison ընկերության նախագահի պաշտոնը, նաև թողնել գործադիր տնօրենի աթոռը, հայտնում է Bloomberg-ը:
«Ես որոշել եմ հեռանալ խմբի նախագահի պաշտոնից, նաև լքել գործադիր տնօրենի աթոռը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ընկերության ամենամյա նիստի ժամանակ», — ասել է Լին:
Հայտնի է դարձել, որ CK Hutchison Holdings Ltd -ի և CK Asset Holdings Ltd-ի 89-ամյա նախագահը կմնա որպես խմբի խորհրդատու: