16/03/2018 19:41
Նորաստեղծ աշխատանքային խումբը կուսումնասիրի՝ ինչպես է սպառվում «Արմենիկում»-ը
ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության և «Արմենիկում»-ի ներկայացուցիչները:
ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև «Արմենիկում»-ի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը:
Նախարարության հիմնական նպատակն է նպաստել «Արմենիկումի» աշխարհում ավելի լայն ճանաչմանը: