16/03/2018 15:08
Չինաստանը սկսել է ծովային հետևակի խոշորագույն զորավարժությունները
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն սկսել է ծովային հետևակի՝ իր տեսակի մեջ խոշորագույն անդրտարածաշրջանային զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 10 հազար զինծառայող, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Global Times թերթին:
«Ավելի քան 10 հազար զինծառայող հաղթահարել են երկու հազար կիլոմետր և ժամանել Յունան հարավարևմտյան նահանգի և Շանդուն արևելյան նահանգի երկու վարժական բազաներ, որտեղ սկսել են մարտական զինավարժանքները», - գրել է հրատարակությունը:
Նշվում է, որ զինավարժանքներում գործի են դրված տրանսպորտի տարբեր տեսակներ, այդ թվում՝ օդային, ծովային և երկաթուղային:
Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողներն ավելի քան 30 առաջադրանք կկատարեն մերձարևադարձային լեռնային տեղանքում և ջունգլիներում:
Թե որքան երկար կտևեն զինավարժանքները, չի ճշտվում: