16/03/2018 14:38
Քյոլնում էլեկտրագնացքների բախման հետևանքով ավելի քան 40 մարդ է տուժել
Հինգշաբթի երեկոյան Քյոլնում բախվել են 2 քաղաքային էլեկտրագնացքներ, ինչի հետևանքով տուժել է 43 մարդ, հայտնում է РИА Новости-ն Bild տաբլոիդին:
Ոստիկանության տվյալներով՝ 15 տուժած բուժօգնության կարիք է ունեցել: Ուրբաթ առավոտվա դրությամբ՝ նրանցից մեկը դեռս հիվանդանոցում է: Սպասվում է, որ տուժածների թիվը, հնարավոր է, աճի:
Իրավապահները հաստատել են, որ մեքենավարներից մեկը հարբած էր, ինչը հաստատվել է հարբածությունը ստուգող սարքով: Ոսստիկանությունը սպասում է նաև արյան անալիզի արդյունքներին: Նույն տեղեկությունը հայտնել են նաև Քյոլնի տրանսպորտի ծառայությունից:
«Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ մոտեցող գնացքի մեքենավարը ալկոհոլի ազդեցության տակ էր: Եթե դա հաստատվի, մեզ խորապես ապշահար կանի, կանցկացվեն ներքին քննություններ: Քյոլնի տրանսպորտի ծառայությունում նման բան դեռ չէր եղել», - Twitter-ում նշել են ծառայության աշխատակիցները:
Պատահարի հետևանքով երկաթուղում ուշացումներ են գրանցվել: