16/03/2018 15:00
Կոլումբիայի կառավարության և ապստամբների միջև վերսկսվել են խաղաղության բանակցությունները
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում վերսկսվել են խաղաղության բանակցությունները Կոլումբիայի կառավարության և Ազգային ազատագրության բանակի ապստամբների միջև, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք վերսկսում ենք երկխոսությունը՝ բանակցությունների այս փուլում խաղաղության վերականգնման գործում հասարակության մասնակցության հարցը քննարկելու, ազգային մակարդակում երկկողմ ժամանակավոր զինադադարի (հունվարի 9-ին ավարտված) իրավիճակը գնահատելու, նաև նոր զինադադարի պայմանավորվածության ձեռք բերելու համար», – նշված է բանակցող կողմերի տարածած հայտարարության մեջ:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուելը մարտի 12-ին հայտարարել է Ազդային ազատագրության բանակի հետ բանակցությունների վերսկսման մասին, որը զինված պայքար է մղում իշխանության դեմ 1964 թվականից ի վեր։ Այն բաղկացած է մի քանի հազար մարդուց։ 2017 թվականի փոտրվարից խմբավորումը բանակցություններ էր սկսել կառավարության հետ խաղաղության հաստատման շուրջ, սակայն դրանք կասեցվել էին։