16/03/2018 14:04
Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 2,9 մլրդ դոլարով
Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստներն աճել են 0.6 տոկոսով և մարտի 9-ի դրությամբ կազմել 455.2 մլրդ դոլար՝ մարտի 2-ի 452.3 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:
«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում ավելացել է 2.9 միլիարդ դոլարով կամ 0.6 տոկոսով, հիմնականում դրական արժևորման ազդեցության տակ և մարտի 9-ի դրությամբ կազմում է 455.2 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:
Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ: