17/03/2018 14:59
Ֆիլիպիններում թեթև շարժիչով օդանավ է կործանվել
Ֆիլիպիններում օդանավի կործանման հետևանքով յոթ մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN Philippines հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ օդանավի կործանումը տեղի է ունեցել շաբաթ Բուլական նահանգում։ Օդանավը հետևում էր Պլարիդել-Լաոագ երթուղուն։ Օդանավում վեց ուղևոր ու մեկ օդաչու է եղել։
Ֆիլիպինների քաղավիացիայի կազմակերպությունը հայտնում է, որ Piper PA-23 Apache օդանավը շահագործում էր Lite Air Express ավիաընկերությունը։
«Բոլոր օդանավերը, որոնք շահագործում է Lite Air Express ընկերությունը, չվերթներ չեն կատարում ու սպասում են միջադեպի հետաքննության արդյունքներին», - հավելել է քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Ապոլոնիոն։