17/03/2018 13:35
L'oreal-ը գնել է modiface ընկերությունը
Կոսմետիկա արտադրող ֆրանսիական L'Oreal ընկերությունը հայտարարել է թվային տեխնոլոգիաների զարգացման ծրագրի շրջանակում լրացուցիչ իրականության և արհեստական ինտելեկտի ոլորտում գործունեություն իրականացնող կանադական ModiFace ընկերությունը գնելու մասին, հայտնում է Finam.ru-ն:
Նշենք, որ 11 տարի առաջ ստեղծված 3D տեխնոլոգիայով վիրտուալ MakeUp մշակող կանադական ընկերությունում աշխատում է 70 ինժեներ: Հաղորդվում է, որ ModiFace-ի գրասենյակը գործարքից հետո շարունակելու է մնալ Տորոնտո քաղաքում: Գնման այլ մանրամասներ չեն հաղորդվել: