17/03/2018 15:24
«Թալիբանը» ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Թալիբան» (Ռուսաստանում արգելված) ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանեշին, հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դիսպիչարիում, ինչի հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ, ևս երեքը ստացել է վնասվածքներ:
Մահապարտ գրոհայինների նշանակետը եղել է անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպության ավտոմեքենան: