17/03/2018 10:00
Զարուհի Փոստանջյան. Պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, ով Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար:
«Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որևէ մեկը չկար, և որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որևէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք», - ասել է Փոստանջյանը:
Թերթի դիտարկմանը, թե լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ, Փոստանջյանն ասել է. «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, և ապա` պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: