17/03/2018 09:52
«Փաստ». Հայաստանի ուժային կառույցները միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանք են տանում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ՝ Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում: Ոստիկանությունը հիմնականում նախահարձակ չի լինում, նրա գլխին փորձում են գործեր «սարքել» վերոհիշյալ կառույցները: Բազմաթիվ օրինակներ կան, բայց՝ չծանրանանք: Վերջին դեպքը ծեծված քաղաքացուն ոստիկանների կողմից դարձյալ ծեծի ենթարկելու գործն է:
Օրերս ՀՔԾ-ն այսպիսի հայտարարություն տարածեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը:
Հիշեցնենք նաև՝ ողբերգական ավտովթարի դեպքը, երբ երկու ոստիկան զոհվեց: Այստեղ էլ իրար «հագան» քննչական կոմիտեն և ոստիկանությունը՝ մեկը մյուսին մեղադրելով որոշ գործեր «պարտակելու» մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: