17/03/2018 14:40
Այ սա եմ ուզում. Արամ Սարգսյանը հրապարկել է իր, Փաշինյանի և Մարուքյանի ջերմ լուսանկարը
«Ելք» դաշինքում առաջացած տարաձայնությունների համատեքստում նույն դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր, Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի ջերմ, միմյանց թևանցուկ եղած լուսանկարն է հրապարակել ու կատարել գրառում.
«Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը...»։