17/03/2018 16:30
Աֆրինի հիվանդանոցին Թուրքիայի ավիահարվածի հետևանքով մոտ 50 մարդ է մահացել
Թուրքական ավիացիան ու հրետանին հարվածներ են հասցնում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական մարտիկների դիրքերին (Հալեպից 65 կմ հեռավորության վրա) Աֆրին վարչական կենտրոնում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Firat գործակալությանը:
Մեկ օրվա ընթացքում քաղաքում մահացել է 46 մարդ, այդ թվում՝ 16 երեխա ու 14 կին։
Քրդերը հայտնել են, որ գնդակոծվել է «Ավրին» հիվանդանոցը քաղաքի կենտրոնում։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել է «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է։